Գործող տոկոսադրույք
 
                                          ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ
                     Ժամկետ               455 օր
             Տոկոսագումարի վճարումը              ժամկետի վերջում
                    Արժույթ              ՀՀ դրամ
           տարեկան տոկոսադրույք              8.25%
        տոկոսային եկամտաբերություն              8.17%
Տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում՝ ըստ վաղեմության ժամկետների
Հաշվից քաղվածքների տրամադրում մինչև 1 ամիս 0
1ամսից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար 1,500 ՀՀ դրամ
3 ամսից մինչև 1 տարի կատարված գործարքների համար 2,500 ՀՀ դրամ
1 տարուց ավել կատարված գործարքների համար 5,000 ՀՀ դրամ
Ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքներ 5,000 ՀՀ դրամ


 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

• Ժամկետային ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման`  համաձայն <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքի:
• <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit
• Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել www.aeb.am կայքում:
• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր ավանդի (բանկային/քարտային հաշվի) վերաբերյալ սահմանված ձևի քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:
• Բանկի կողմից հաճախորդներին տրամադրվող քաղվածքները նվազագույնը պետք է ներառեն «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով)  սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:
• Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսկան կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասնաելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:    
Պահանջներ
  1. Ներդրված ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
  2. ԱՎԱՆԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ - 60,000 ՀՀ Դրամ
  3. ԱՎԱՆԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ - 1,000,000 ՀՀ Դրամ
  4. ԳՈՒՄԱՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - թույլատրվում է կատարել համալրումներ եռամսյակը մեկ անգամ և յուրաքանչյուր համալրումը սկզբնական ներդրված գումարի եռապատիկից ոչ ավել:
  5. Տոկոսագումարը վճարվում է ժամկետի վերջում,
  6. Ավանդատուի կողմից ավանդը կամ դրա մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների փոխարեն ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ բանկում ցպահանջ ավանդի համար տվյալ պահին սահմանված տոկոսների չափով: Ընդ որում, ավանդատուի կողմից ավանդի մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակվում է մնացորդային գումարի վրա,
  7. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների դիմաց վճարվող տոկոսների չափը,
  8. Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրում է հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով,
  9. Ավանդային հաշվի սպասարկման և վարման համար Բանկի կողմից կարող է գանձվել սակագին՝ հաշվին գումարի մնացորդի վրա տոկոսի կամ հաստատուն գումարի տեսքով, որոնց չափը և հաշվարկման մեթոդը Բանկն իրավունք ունի փոփոխել,
  10. Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և (կամ) լրացուցիչ կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով,
  11. Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով,
  12. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան,
  13. Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին` օրենքով սահմանված կարգով:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Հաշվիչ
Ավանդային Հաշվիչ
Թարմացվել է` 07/05/2020 17:27