Նորություններ
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղային ցանցի արդիականացումը:
Օրերս վերաբացվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի <<Նորք-Մարաշ>> մասնաճյուղը,որը գտնվում է Նորքի Այգիներ 238 հասցեում:
Հաճախորդները <<Նորք-Մարաշ>> Մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի <<Նորք-Մարաշ>> մասնաճյուղի կառավարիչ Մարատ Պողոսյանն իր խոսքում նշեց. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր նոր մասնաճյուղերը տեղակայում է՝ հաշվի առնելով հաճախորդենրի պահանջմունքներն ու արձագանքները, ինչպես նաև կենտրոնանալով սպասարկման համար առավել հարմարավետ և արդիական սրահներ ունենալու տեսլականի վրա:
Մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, իսկ փորձառու ու իրենց գործի գիտակ մասնագետները պատրաստ են մեր հաճախորդներին տրամադրելու պորֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաև աջակցելու իրականացնել բանկային ամենատարբեր գործարքները բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի շրջանակներում>>:
Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել արդյունավետությանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը: