86 86
ENG

Ներդրումային ծառայություններ

Ներդրումային և Ոչ հիմնական ծառայություններ

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն հաճախորդներին մատուցում է ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների հետևյալ տեսակները.

1. Ներդրումային ծառայությունների մատուցում

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  • Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
  • Բանկի հաշվին և Բանկի անունից արժեթղթերով գործարքների կատարում:

 

  1. Ոչ հիմնական ծառայությունների մատուցում
  • Արժեթղթերի պահառություն 

Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար սպառողից գանձվում են միջնորդավճարներ:

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ՏԵՍԱԿԸ  ԿՈՄԻՍԻՈՆ   ՎՃԱՐ 
1. ՀՀ պետական պարտատոմսերի պահառության ծառայություն
1.1  Հաշվի բացում/փակում  անվճար
1.2 Հաշվի սպասարկում (պահառության վճար) 5,000 ՀՀ դրամ (տարեկան)
1.3  Դեպո հանձնարարականի կատարում 1,000 ՀՀ դրամ
2. Ներդրումային ծառայությունների մատուցում
2.1 ՀՀ  պարտատոմսերի  շուկա
2.1.1 ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար
 ա/ մինչև 50 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ  0.06% գործարքի ծավալից, նվազագույնը` 1,000.00 ՀՀ դրամ
բ/ 50 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ և ավելի 0.04% գործարքի ծավալից
2.1.2 ֆինանսական կազմակերպությունների համար  
 ա/ մինչև 100 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ 0.04%  գործարքի ծավալից, նվազագույնը` 1,000.00 ՀՀ դրամ
 բ/ 100 մլն. ՀՀ դրամ և համարժեք այլ արտարժույթ և ավելի 0.02%  գործարքի ծավալից
2.2 Բաժնետոմսերի շուկա  
ա/ մինչև 100 մլն. ՀՀ դրամ 0.2% գործարքի ծավալից, նվազագույնը` 3,000.00 ՀՀ դրամ
բ/ 100 մլն. ՀՀ դրամ և ավելի 0.1% գործարքի ծավալից

 

  • Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի "Դիլինգ Կենտրոն" վարչությունը: 
  • Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի և հաճախորդի միջև կնքված Ներդրումային ծառայությունների մատուցման/ՀՀ պետական (Գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին ծառայությունների մատուցման և/կամ  Պետական պարտատոմսերի պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերի պայմաններին համաձայն:
  • Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերը և հայտերը կազմվում են հայերեն լեզվով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի: Եթե որևէ Կողմը Պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին Պայմանագրի լուծման մտադրության մասին, ապա Պայմանագրի ժամկետը երկարացվում է մեկ տարով շարունակաբար: Պայմանագիրը կարող է լուծվել միակողմանի առնվազն 10 օր առաջ մյուս կողմին տեղեկացնելով: Բանկը պարտավոր է պայմանագիրը լուծելուց հետո  3 աշխատանքային օրվա  ընթացքում Հաճախորդի հանձնարարականով արժեթղթերը և դրամական միջոցները փոխանցել Հաճախորդին:
  • Բանկին արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, ինչպես նաև առք ու վաճառքի հայտերը, ուղարկվում են թղթային (ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում)  Հաճախորդի կամ նրա լիազորված անձի կողմից) կամ էլեկտրոնային եղանակով (CBANet համակարգով` առկայության դեպքում):
  • Հաճախորդի կողմից տրված արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և կատարումը իրականացվում է հանձնարարականներում նշված կատարման օրը: Եթե հանձնարարականների տրման և կատարման օրերը համընկնում են և հանձնարարականները ստացվել են գործառնական օրվա ընթացքում  ժամը 15:30-ից հետո,  ապա վերջիններս ենթակա են կատարման մեկ բանկային օրվա ընթացքում:
  • Գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերը կամ առաջացած դրամական միջոցները մուտքագրվում են Հաճախորդի բանկային/քարտային կամ դեպո հաշվին, հանձնարարականը կատարելուց 1 /մեկ/ բանկային օրվա ընթացքում:
  • Հաճախորդի հանձնարարականներով երրորդ անձանց հետ կնքված գործարքների արդյունքում երրորդ անձանց կողմից Բանկին ներկայացված պահանջների հետևանքով Բանկի կրած ծախսերի և վնասների հատուցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հաճախորդը, բացառությամբ եթե երրորդ անձանց պահանջների հիմք են հանդիսացել Հաճախորդի հանձանարականներին ոչ համապատասխան Բանկի կողմից Ներդրումային ծառայությունների մատուցումը:
  • Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև տեղեկանք դեպո հաշվի վերաբերյալ գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Հաշվետվություններն ու տեղեկանքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` պայմանագրում նշված եղանակով: Հաշվետվությունների ու տեղեկանքների տրամադրումն անվճար է:
  • Ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ` համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գործող սակագների: Եթե գործարքի արժույթը ՀՀ դրամից տարբեր այլ արտարժույթ է, ապա դրա դիմաց գանձվող միջնորդավճարը հաշվարկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
  • Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է  տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով: 

Տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներ են
CBANet. DealingCenterArmEconomBank/ArmEconom/CBANet, 
E-mail.
dealing@aeb.am 
Հեռ. +(374 10)51 09 09 
Ֆաքս. +(374 10)56 36 97

 

  • Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան: 

 

  • Արժեթղթերում ներդրումներ կատարելով` ներդրողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:  
  • "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն արժեթղթերի շուկայում գործարքներ կատարում է պետական և կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով:
  • Արժեթղթերին բնորոշ հիմնական ռիսկերից են`

1)Շուկայական ռիսկը

Շուկայական ռիսկը ներառում է արտարժութային, գնային և տոկոսադրույքների տատանման ռիսկերը:

2)Վարկային ռիսկը

Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողակող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով:

3)Իրացվելիության ռիսկը

Իրացվելիության ռիսկը ենթադրում է շուկայի ոչ իրացվելի լինելու հետևանքով արժեթղթերի առքվաճառքի գործարքների իրականացման անհնարինություն կամ ոչ օպտիմալ պայմաններով իրականացում:

4)Արտարժութային ռիսկ

Արտարժութային ռիսկը ենթադրում է արտարժույթների փոխարժեքների տատանումից հնարավոր կորուստներ:

5)Տոկոսադրույքի ռիսկ

Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է:

5) Գնաճային ռիսկ

 Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է:  

6)Այլ ռիսկերը

Ռիսկի այս տեսակները այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթղերում ներդրումներ կատարելիս: Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ:         

  • "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն  չի ապահովագրում ներդրողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից: 
  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
  •    Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով: Բացառությամբ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմիցª համաձայն <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Լրիվ անվանումը` <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ>> բաց բաժնետիրական ընկերություն

Գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 23/1

Հեռ` (374-10)510910, Ֆաքս` (374-10)538904,

Էլ. հասցե` bank@aeb.am,

Պետական գրանցումը` 26 օգոստոսի 91թ., գրանցման համարը` 0156,

Լիցենզիա`Բանկային գործունեության լիցենզիա թիվ 1,

Լիցենզիան տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հասցե` ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6,

Հեռ` (374-10) 583841,Ֆաքս` (374-10)523852,

Էլ հասցե`mcba@cba.am

Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն

Արժեթղթերի շուկայում գործարքներ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես հաճախորդի շահերի պաշտպանությունից: Շահերի բախման կանխարգելմանն են ուղղված Բանկի կողմից իրականացվող հետևյալ միջոցառումները.

Յուրաքանչյուր ներդրողի հնարավորություն է ընձեռվում Բանկի միջնորդությամբ ձեռք բերել/վաճառել արժեթղթերը առաջնային և/կամ երկրորդային շուկաներում (կարգավորվող ՛՛Հայաստանի ֆոնդային բորսա՛՛ ԲԲԸ կամ չկարգավորվող), Բանկում հաճախորդի հաշվին անհրաժեշտ միջոցների և գանձվող միջնորդավճարի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

  • Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի միևնույն գնով Հայտ են  ներկայացրել, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա բավարարումը կատարվում է ժամանակագրական սկզբունքի համաձայն (ներդրողի ներկայացրած հայտում նշվում է հայտի ներկայացման ժամը)ª առաջնահերթությունը տրվում է ավելի վաղ ներկայացված  հայտին:
  • Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) միաժամանակ նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի հայտ են ներկայացրել միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկը բավարարում է հաճախորդների հայտերը համամասնորեն:
  • Այն դեպքում, երբ Բանկը և ներդրողը նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման / վաճառքի հայտ են ներկայացրել միաժամանակ և միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկն առաջնահերթ բավարարված է համարում ներդրողի հայտը:
  • Տարբեր ներդրողներից նույն թողարկման արժեթղթերի միևնույն գնով առքի և/կամ վաճառքի հայտերի ստացման դեպքում Բանկը կարող է հայտերը ներկայացնել մեկ հայտի տեսքով և գործարքի կատարման դեպքում հայտերը ևս բավարարված են համարվում ժամանակագրական սկզբունքի համաձայն:
  • Եթե ընդունվում են հանդիպակաց հայտեր, ապա միևնույն կատարման գնով հայտերի դեպքում Բանկը գործարքը կատարում է կարգավորվող շուկայից դուրս նախապես այդ մասին տեղեկացնելով ներդրողներին, բացառությամբ այն արժեթղթերով գործարքների, որոնցով գործարքների կնքումը պարտադիր է կարգավորված շուկայում:

Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Իրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Բանկի կողմից մատուցվող ներդրումային և ոչ հիմնական ծառայություններից օգտվելու համար բանկ են ներկայանում տնօրենը (ղեկավարը), գլխավոր հաշվապահը (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող անձինք` իրենց հետ ունենալով ձեռնարկության կլոր կնիքը և հետևյալ փաստաթղթերը.անձը հաստատող փաստաթուղթը,

  1. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը (բնօրինակ և 1 պատճեն),
  2. կանոնադրությունը (բնօրինակ և 1 պատճեն` կարված և կնքված "Իսկականի հետ ճիշտ է" մակագրությամբ),
  3. հարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն),
  4. տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող այլ անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքները կամ հաստատված պատճենները, տնօրենի դեպքում նաև իրավասու մարմնի կողմից նշանակման որոշման /արձանագրության/ պատճենը: Հրամանի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական գրանցման վկայականում: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում` տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող այլ անձանց պաշտոնի ստանձնումը հավաստող համապատասխան փաստաթուղթ,
  5. Լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) իրավաբանական անձի հաշիվ բացելու  դեպքում լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է լուծարման (անվճարունակության) վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) ծառայություններից օգտվելու համար բանկ է ներկայանում` իր հետ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
 

  1. անձը հաստատող փաստաթուղթ,
  2. սոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար),
  3. անհատ ձեռնարկատիրոջ վկայականը /բնօրինակը և պատճենը/ և կնիքը /առկայության դեպքում/ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
  4. հարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից), 
  5. լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
  6. հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր` վավերացված նոտարի կողմից:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
 

Ընդհանուր տեղեկատվություն
  Ֆիզիկական անձը հաշիվ բացելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctՍոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար):
 
Թարմացվել է`
Թարմացվել է` 26/08/2022 09:33