86 86
ENG

Նորություններ

09.08.2018

Ուրախ ենք տեղեկացնել, որ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ն <<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ-ի և <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում, առաջին անգամ Հայաստանում առաջարկում է բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկ աննախադեպ պայմաններով`

  • Արժույթը՝ ՀՀ դրամ
  • Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9.8 %-ից
  • Ժամկետը՝ մինչև 20 տարի
  • Կանխավճարը՝ սկսած 10%-ից (միայն ձեռք բերվող գույքի գրավադրմամբ)

Այս համագործակցության շրջանակներում հաճախորդը հիփոթեքային վարկի համար դիմելիս հնարավորություն ունի ապահովել նախկինում անհրաժեշտ 30% կանխավճարի միայն 10%-ը:  Այլևս հարկավոր չէ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում: Կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կարող է կատարել կանխավճարի ապահովագրություն <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի միջոցով և ապահովել բացառապես միայն ձեռք բերվող գույքի գրավադրում:

Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկում ենք ստանալ Բանկի պաշտոնական կայքէջից հետևյալ հղմամբ՝ http://aeb.am/hy/hipoteq_dzerqberum, իսկ հարցերի դեպքում մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել Բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն +374(10)510-910 հեռախոսահամարով:

Թարմացվել է` 21/08/2018 10:38