Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ  
   
Վարկի արժույթը
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք
   
Վարկի գումարը
1.000.000-3.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  *բայց ոչ ավել միջին ամսական եկամտի ութապատիկը/եկամտի հիմնավորման դեպքում/
Սքորինգային համակարգով վարկային գծի տրամադրման դեպքում՝ 500.000- 1.000.000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ
Քարտի տեսակը
MasterCard ARMEC՚s GOLD
Տարեկան տոկոսադրույքը
ՀՀ դրամի դեպքում 16%,
ԱՄՆ դոլարի դեպքում 15%
Եվրոյի դեպքում14%
Վարկի ժամկետը
24-36 ամիս
Փաստացի տոկոսադրույքը
Փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում՝ 0-23.42%
Վարկի ժամկետը
24-36 ամիս
Վարկի մարման կարգը
Նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ վարկային գծի օգտագործված մասի 10%-ի չափով մինչև հաջորդ ամսվա 20-րդ օրացուցային օրը: Մարումից հետո այդ գումարները կարող են նորից օգտագործվել շարունակաբար:
Վարկային գծի օգտագործման անտոկոս ժամանակահատված (միայն անկանխիկ գործարքների համար)
Անկանխիկ օգտագործման դեպքում**՝ գումարի օգտագործման օրվանից սկսած մինչև հաջորդող ամսվա 20-րդ օրը ներառյալ/ առավելագույնը 51 օր/ ** POS տերմինալներով և/կամ ինտերնետային կայքերով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով վճարումների իրականացում
Ապահովվածություն
Միջին եկամտի քառապատիկից ավել և/կամ 1.000.000 ՀՀ դրամից ավել վարկի գումարի դեպքում առնվազն 1 անձի երաշխավորություն,
Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Սքորինգային համակարգով վարկը տրամադրելու դեպքում երաշխավոր չի պահանջվում:
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Առանց կոմիսիոն վճարի
Վարկի ձևակերպումն իրականացվում  է
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
մինչև 5աշխատանքային օր ( երաշխավորի առկայության դեխքում՝ կախված երաշխավորի փաստաթղթերի ներկայացումից):
Ուշադրություն՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները
Ուշադրություն. վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի եվ/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
Ուշադրություն՝ վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Ուշադրություն. ARMEC’s Gold քարտատեսակի դեպքում առկա է 1% Cash back՝ ՀՀ բոլոր վճարման կետերում, ապահովագրական փաթեթ և արտոնյալ ժամանակահատված:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում:
Ուշադրություն: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն:Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:      
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
• 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
• Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
• Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրի պատճեն,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ .
PunctԸստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 03/07/2019 14:36