Պայմաններ
Վարկի տեսակը
Առանց գրավ սպառողական
Վարկի նպատակը
Սպառողական
Վարկի գումարը
300.000-3.000.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը և ժամկետը
 Վարկի գումարի առնվազն 2/3-ը պետք է ուղղվի Վարկառուի այլ ֆինանսաբանկային կազմակերպությունում գործող վարկային պարտավորությունների մարմանը /Մ.Պ./
Վարկի գումարը Վարկի ժամկետ (ամիս) Տարեկան տոկոսադրույք Կոմիսիոն վճար /միանվագ/ Ամսական սպասարկման վճար /պայմանագրային գումարի նկատմամբ/
ՄՊ* գումար 12-36 10% - 0.3%
Մինչև ՄՊ-ն* բազմապատկած 1.5 գործակցով 12-48 11% 1% 0.3%
ՄՊ ՝ վարկային պարտավորությունների մարում
Փաստացի տոկոսադրույք
17.48-21.69% 
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Մինչև 1.000.000 ՀՀ դրամ վարկերը Սքորինգային համակարգով տրամադրվում են առանց երաշխավորի պարտադիր պահանջի
Մինչև 2.000.000 ՀՀ դրամը գումարով վարկերի դեպքում առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորություն
2.000.001-3.000.000 ՀՀ դրամ վարկերի դեպքում առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորություն, ով չպետք է հանդիսանա Վարկառուի ընտանիքի անդամ**
**Ընտանիքի անդամ են հանդիսանում՝ հայր, մայր, քույր եղբայր, ամուսին, երեխաներ:
 
Տրամադրման եղանակը
ՄՊ գումարի չափով վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ ուղղվելով այլ ֆինանսաբանկային կազմակերպությունում գործող վարկային պարտավորությունների մարմանը
ՄՊ գումարը գերազանցող մասը կարող է տրամադրվել կանխիկ կան անկանխիկ եղանակով
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղերի կողմից
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
1 աշխատանքային օր
Կանխիկացման վճար
0.5% 
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
 

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ հայտատուի և/կամ երաշխավորի տարիքը չի կարող գերազանցել 63 տարեկանը:
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
Անընդունելի երաշխավորները
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն
Վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ հաճախորդի ընդհանուր վարկային պարտավորությունները չեն գերազանցում 20.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթը (ներառյալ նոր տրամադրվող վարկը) և/կամ 3.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթը՝ առանց գրավի վարկային պարտավորությունների դեպքում (ներառյալ նոր տրամադրվող վարկը):
Ուշադրություն
Հայտատուն և երաշխավորները պետք է ունենան դրական վարկային պատմություն և վարկային հայտի ընդունման ամսաթվին նախորդող 24 ամսվա ընթացքում, ուշացումների հանրագումարը յուրաքանչյուր անձի համար չպետք է գերազանցի 20 օրացույցային օրը:
Ուշադրություն
Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),
Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 19:23