86 86
ENG

Նորություններ

30.04.2019

Սույն թվականի մայիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կոմից թողարկված Դոլարային և Դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Տեղաբաշխման ենթակա Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 30,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.50 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 100,000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Ե՛վ Դոլարային, և՛ Դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.05.2022թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2019թ. ապրիլի 19-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային Ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:

Թարմացվել է` 27/05/2019 11:02