Պայմաններ
Վարկի նպատակը
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկեր Տավարաբուծության զարգացման համար տրամադրվող վարկեր
Վարկի տեսակը
Գյուղատնտեսական
Վարկի գումարը
Առավելագույնը՝ 1.500.000.000 ՀՀ դրամ   (հումքի մթերումներ)
Առավելագույնը՝ 300.000.000 ՀՀ դրամ   (Տավարաբուծության զարգացում)
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
Առավելագույնը՝ 12%, ընդ որում
հումքի մթերումների (գնումների) դեպքում սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս :
տավարաբուծության զարգացման դեպքում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն 2% տոկոսադրույքով,
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով:
,
Արտոնյալ ժամանակահատվածը
2-3 ամիս հումքի մթերումների (գնումների) դեպքում Առավելագույնը 12 ամիս տավարաբուծության զարգացման դեպքում
Վարկի ժամկետը
Հումքի մթերումների (գնումների) դեպքում առավելագույնը 12 ամիս Տավարաբուծության զարգացման դեպքում առավելագույնը 60 ամիս
Ապահովվածությունը
Շարժական կամ անշարժ գույք, Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը՝ 80%
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ Անկանխիկ
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր, Միջին, Փոքր և միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում)
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր անձ
Ռեզիդենտ իրավաբանական անձ
Ֆիզիկական անձ/ տավարաբուծության դեպքում/
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) կամ Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Ապահովագրությունը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 0.15-0.25%՝ կախված գրավի տեսակից: Ապահովագրության համար հիմք է ընդունվում նվազագույնը վարկի գումարը, առավելագույնը գրավի գնահատված արժեքը:
Գրավադրվող գույքի գնահատումը
Կատարվում էՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է՝
• Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ,
Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական,
Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն,
Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝ 12.000ՀՀ դրամ, ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ: Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 16.000-25.000 ՀՀ դրամ, Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-100.000 ՀՀ դրամ:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն.ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ:[BR] Ուշադրություն. ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ:[BR] Ուշադրություն.՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՊետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctՏեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
PunctԿանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctԻրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
PunctՏեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
PunctՀիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
PunctՀարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
PunctԱնձնագրի (պատճեն),
PunctՎարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր,
PunctԱմուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
PunctԲանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
PunctՏեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո):
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Ընդհանուր տեղեկատվություն
Տրամադրվող վարկի մեծություն
Տոկոսադրույքի հաշվարկման կարգը
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Վարկային պայմանագրի դադարեցում
Վարկային գործի վերաբերյալ բացասական եզրակացության հիմքերն են
Վարկ տրամադրելու համար պահանջվող փաստաթղթերը
Ժամկետանց վարկ եւ ժամկետանց տոկոս
Գրավադրված գույքի իրացման կանոններ
Բանկի համար գրավի առարկա
Ապահովվածությունը
Ապահովագրական ընկերություններ
Գնահատող ընկերություններ
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Կաթիլային ոռոգման համակարգեր իներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համարվարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
Թարմացվել է` 12/07/2019 16:58