Բիզնես գրագիտություն
ՀԱՇՎԵԿՇԻՌ
Հաշվեկշիռը բնութագրում է ընկերության ֆինանսական վիճակը կոնկրետ օրվա դրությամբ և արտացոլում է ընկերության ռեսուրսները միևնույթ արժույթով: Բալանսը բաղկացած է երկու մասից՝ Ակտիվներ, որտեղ արտացոլվում են ընկերության ռեսուրսների կազմը և օգտագործման ուղղությունները և Պասիվներ՝ որտեղ արտացոլվում են ընկերության ֆինանսավորման աղբյուրները:
Եթե առանձացված դիտարկենք Ակտիվները և Պասիվները ապա կարելի է կատարել հետևյալ բաժանումը:
Ակտիվները բաժանվում են երկարաժամկետ և կարճաժամկետների:
- Երկարաժամկետ Ակտիվներն են այն միջոցներն են, որոնք օգտագործվում են մեկից ավել ցիկլերի ժամանակ, ձեռք են բերվում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում օգտագործվելու համար և ենթական չեն վաճաքի մեկ տարվա ընթացքում:
- Կարճաժամկետ ակտիվները կամ շրջանառու միջոցները այն միջոցներն են, որոնք, օգտագործվում են մեկ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
Ֆինանսական ճիշտ որոշումներ ընդունելւո համար կարևոր է ընթացիկ ակտիվներից առանձնացնել հետևյալ տեսակները.
- Դրամական միջոցներ
- Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ
- Դեբիտորական պարտքեր
- Ապրանքանյութական պաշար
Դրամական միջոցներն են դրամարկղում և բանկային հաշիվներին առկա գումարները, ներառյալ արտարժութային գումարները:
Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներն են են այլ ընկերությունների բաժնետոմսերի և արժեթղթերի մեջ կատարված ներդրումները:
Դեբիտորական պարտքերն են ֆիրմային համարվող, բայց դեռևս չստացված միջոցները, որպես հաշվեկշռի հոդված հաշվարկվում են այն միջոցները, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարին:
Ապրանքանյութական պաշար է համարվում այն ակտիվները, որոնք նախատեսված են՝
Վաճառքի համար մեկ գործնական ցիկլի ընթացքում
Արտադրական պրոցեսենրի մեջ օգտագործվող հումքային ապրանքներ:
Երկարաժամկետ ակտիվները կամ հիմնական միջոցներն են երկարաժամկետ օգտագործման համար նախատեսված միջոցները, որոնք ունեն նյութական արտահայտում: Այս ենթաբաժնի մեջ են մտնում շենք-շինություններ, մեքենաներ և սարքավորումներ, տրամսպորտային միջոցներ և այլն: Հիմնական միջոցների բոլոր հոդվածների համար հաշվարկվում է մաշվածություն(ամորտիզացիա):
Հաշվեկշռի Պասիվներում արտացոլվում են ընկերության որոշումը ֆինանսավորման աղբյուրների հետ կապված:
Կարճամակետ պարտավորություններն են այն պարտավորությունները, որոնք մարվում են շրջանառու ակտիվներով կամ նոր կարճաժամկետ պարտավորությունների ձևավորման արդյունքում:
Կարճաժամկետ պարտավորությունները սովորաբար մարվում են ոչ ավել քան 3 տարի ժամկետում: Ա
Կարճաժամկետ պարտավորությունները նեռառում են այնպիսի հոդվածներ ինչպիսիք են Վճարման Ենթակա պարտավորություններ
Հարկային պարտավորություններ
Կարճաժամկետ վարկային պարտավորություններ
Աշխատավարձի գծով պարտավորություններ
Ստացված կանխավճարներ
Երկարաժամեկ պարտավորություններն այն պարտավորություններն են, որոնք մարման ենթական են ավելի քան 3 տարում: Երկարաժամկետ պարտավորությունների հիմնական հոդվածներն են երկարաժամկետ վարկերը:
Սեփական կապիտալ և ներդրում Այդ հոդվածում ներառվում է բիզնեսի սկզբնական ներդրումը և գործունեության ընթացքում կուտակված և չբաշխված շահույթը:
Հաշվեկշռի կառուցվածքին ավելի մանրամասն և պատկերավոր կարող եք ծանոթանալ կցված ֆայլերում:
ԵԿԱՄՈՒՏ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԵԾՀ)
Եկամուտ ծախսերի հաշվետվությունը արտացոլում է ընկերության վերջին մեկ տարվա ընթացքում գործունեության արդյունքները և ցույց է տալիս ինչ եղանակով է ձևավորվել եկամուտներ և ծախսեր:
Եկամուտ ծախսերի հաշվետվությունը հաշվեկշռի հետ միասին հանդիսանում է ինֆորմացիայի կարևորագույն աղբյուր ընկերության բազմակողմանի ֆինանսական վերլուծության համար:
Այս հաշվետվության մեջ արտացոլված ինֆորմացիան օգնում է գնահատել եկամուտների և ծախսերի փոփոխությունը հաշվետու տարվա ընթացքում, համեմատել նախորդ տարվա արդյունքների հետ, հաշվարկել համախառն շահույթի, զուտ շահույթի դինամիկան, հաշվետվությունը օգնում է հասկանալ ինչպես և ինչ եկատումներից է ջևավորում վերջնական շահույթը: Այս հաշվետվության վարումը թույլ է տալիս հասկանալ որքանով արդյունավետ է աշխատում ընկերությունը և որքանով են արդարացված ընկերության մեջ կատարված ներդրումները:
ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐ
Դրամական հոսքերի հաշվետվությունը լրացնում է հաշվեկշիռն ու ԵԾՀ-ն: Եթե հաշվեկիշիռն արտացոլում է ընկերության ֆինանսական վիճակը ժամանակի կոնկրետ պահին, ապա դրամական հոսքերի հաշվետվությունը բացահայտում է հաշվեկշռային այս կամ այն հոդվածի փոփոխութունը: ԵԾՀ-ն ցույց է տալիս բիզնես գործունեության արդյունքները հաշվետու ժամանակահատվածի համար; Այս գործունեությունը հանդիսանում է հիմնական գործոնը, որը փոփոխում է դրամական միջոցները, ինչը իր հերթին արտացոլվում է դրամական հոսքերի հաշվետվությունում: Այս հաշվետվությունը օգտակար է և օգնում է հետաքրքրված կողմերին գնահատել ընկերության դրամական միջոցներ ներգրավելու և օգտագործելու ունակությունը, թույլ է տալիս գնահատել ընկերության ֆինանսական ճկունությունը:
Ֆինանսական ճկունությունը ընկերության դին միջոցներ գերեացնելու ունակությունն է կնախատեսված կարինքներին և հնարավորություններին արձագանքելու համար:
Դրամական հոսքերի հաշվետվությունը բաղկացած է 3 հիմնական բաժիններին
Օպորացին գործունեություն-դրամական հոսքեր որոնք գոյանում են ընկերության հիմնական, եկամուտ բերող գործունեությունից
Ներդրումային գործունեություն- ծախսեր այն ռեսուրսների վրա, որոնք օգտագործվելու են ապագա եկամուտ ստանալու համար
Ֆինանսական գործունեություն- դրամական հոսքեր, որոնք կապված են ընկերության կապիտալի ձևավորման հետ:
Դրամական հոսքերի հաշվետվությունը կարող է կազմվել երկու մեթոդով.
Ուղիղի մեթդ, որի դեպքում բացահայտվում են համախառն դամական մուտքերի և ծախսերի հիմնական տեսակները, այլ կերպ ասած ԵԾՀ հաշվետվության կազմում Դրամարկղային մեթոդով:
Անուղղակի մեթոդ, որի դեպքում մաքուր շահույթի կամ վնասի հաշվարկները շտկվում են հաշվի առնելով ոչ դրամական գործարքների ազդեցությունը ընկերության ակտիվների և պարտավորությունների փոփոխման վրա: