Բիզնես գրագիտություն
Ձեռնարկատիրալան գործունեությամբ զբաղվելիս շատ կարևոր է բիզնես հաշվետվությունների և պայմանագրերի, որոնք օգտագործվում են ընկերության գործունեության և երրորդ անձնաց հետ հարաբերությունների կառուցման ժամանակ, ճիշտ և կառուցվածքային կազմումը:
Մենք ընտրել են մի պայմանագրերի մի քանի տիպային օրինակներ, որոնք օգտագործումը կարող է օգտակար լինել բիզնես գործընթացները կազմակերպելիս:
Կցված տիպային ձևերը հանդիսանում են օրինակներ, որոնք ներառում են իրենք մեջ բոլոր գործող ընդհանուր կետերը: Տիպային օրինակները չունեն իրավական ուժ և պայմանագրեր կազմելիս կարիքն կլինի մասնագիտական իրավաբանական խորհրդատվության:
Տիպային ձևերն են
- Վարձակալության պայմանագիր
- Աշխատանքային պայմանագիր
- Իրավաբանական անձի լիազորագիր ֆիզիկական անձին տրված
- Ֆիզիկական անձի լիազորագիր ֆիզիկական անձին տրված
- Շինարարակիան աշխատանքների կաատարման նախահաշվի կազման օրինակ\
Վարձակալության պայմանագիր
Վարձակալության պայմանագիրը վարձատուի և վարձակալի միջև կնքված պայմանագին էլ որով, որոշակի վճարի դիմաց վարձատուն վարձակալի օգտագործմանն է հանձնում անշարժ գույքը: Պայմանագրի կողմեր են հանդիսանում վարձատուն և վարձակալը: Վարձատուն իր գույքը ժամանակավոր օգտագործմանն հանձնողն է,որպես վարձատու կարող է հանդիսանալ ինչպես գույքի սեփականատերը, այնպես էլ լիազորված անձը:
Վարձակալը՝ գույքը ժամանակավոր օգտագործման վերցնողն է:
Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիրը գործատուի և աշխատակցի միջև կնքվող պայմանագիրն է, համաձայն որի գործատուն պարտավորվում է աշխատակցին տրամադրել աշխատանք, ապահովել աշխատանքային օրենսգրքով և այլ նորմատիվ ակտերով սահմանված աշխատանքային պայմաններ: Աշխատքնային պայմանագրով սահմանվում է նաև պայմանագրի խզման, փոփոխման պայմանները, աշխատավարձի չափը:
Լիազորագրեր
Լիազորագիրը փաստաթուղթ է, որը տրամադրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից մեկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, որտեղ ամրագրվում են այն գործարքներըն ու գործուղութւնները, որոնք լիազորված անձը իրավասու է իրականացնել, ինչպես նաև այդ գործարքների բովանդակությունը և սահմաններ:
Շինարարական աշխատանքների նախահաշիվ
Շին. աշխատքների նախահաշիվը իրենից ներկայացնում է շինարարական աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր, նյութական և ոչ նյութական ռեսուրսների արժեքների և քանակի ցանկը: Նախահաշվի համար հիմք է հանդիսանում շին շխատանքների ընդհանուր նախագիծը: