Շարունակելով ՎԶԵԲ-ի ,Արևելյան Գործընկերության Կանայք Բիզնեսում Վարկավորման Ծրագրիե շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից ՀՀ ՄՓՄՁ ոլորտում ներգրավված կին գործարարներին առաջարկվող ծրագրային փաթեթի ընդլայնմանն ու զարգացմանը միտված միջոցառումների արշավը՝ Բանկի Գլխամասային գրասենյակում օրեր առաջ կազմակերպվել էր սեմինար-հանդիպում կին գործարարների, ՎԶԵԲ-ի ծրագիրը համակարգող և տեխնիկական աջակցությունն իրականացնող մասնագետների, արհեստավարժ դասընթացավարների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին բիզնես միջավայրի մարտահրավերները, ֆինանսների արդյունավետ կառավարման մեխանիզմները, մասնակիցների կողմից ներկայացվեցին հաջողության պատմություններ: Հիշեցնենք, որ 2019թ.-ի փետրվարի 5-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ստորագրեցին 10մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Վարկային Պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջև վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ տարում կնքված և հաջողված առաջին ծրագրին: Այդ պայմանագրով ներգրավվող միջոցներն ուղղվել են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ ՀՀ-ում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:
Բանկը շարունակում է ներկայացնել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակներում որպես խորհրդատու հանդես եկող փորձառու թիմի և Բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մշակված և կին գործարարի պահանջմունքներին համապատասխանող փաթեթային առաջարկով՝ աջակցելով ոչ միայն գրավիչ պայմաններով ֆինանսական միջոցների ներգրավմանը, այլև նպատակային խորհրդատվության միջոցով բիզնես գործընթացի ողջ ցիկլի կառավարմանը: Առանձնահատուկ փաթեթ է մշակվել նաև զբոսաշրջության ոլորտի և հյուրանոցային բիզնեսով զբաղվող կին գործարարների համար: