Մեր հաճախորդները
Այսօր, երբ տեսնում եմ մեր բրենդային սառնարանները քաղաքի լավագույն խանութներում ու սուպերմարկետներում, երբ համտեսում եմ մեր պաղպաղակը իմ սիրելի սրճարաններում, երբ երեխաները բակում մեր առաքման գունագեղ մեքենաները նկատում ու բացականում են. ««Փինք Բերրի» պաղպաղա՜կ», դժվարությամբ եմ հավատում, որ դեռ 1.5 տարի առաջ համապատասխան հողատարածք էինք փնտրում «Փինք Բերրի»-ի արտադրամասը կառուցելու համար...
Գործունեությունը սկսել ենք փափուկ պաղպաղակի վաճառքից, և մեր առաջին վաճակետի բացումը բացառապես իմ մանկական երազանքի իրականացումն է եղել. տարիներ առաջ ապագա ամուսնուս՝ Լևոնի հետ կիսվել էի տանը «լցնովի» պաղպաղակի սարք ունենալու երազանքիս մասին, ամուսինս էլ, ինչպես յուրաքանչյուր իսկական տղամարդ, կեսկատակ խոստացել էր իրականացնել երազանքս:
Այդ ժամանակ երկուսս էլ աշխատում էինք ուրիշ բնագավառներում և մեր համեստ խնայողություններով կարողացանք մի հին սովետական սարք գնել, գովազդային պաստառներ պատվիրեցինք ու մայրաքաղաքի սրտում բացեցինք մեր առաջին վաճառակետը: Այն ժամանակ չէինք էլ կարող երազել, որ գալու է օրը, երբ աշխատելու ենք այդ բնագավառում ամերիկյան ու իտալական լավագույն արտադրողների սարքավորումներով: Օրեր անց «Փինք Բերրիի»-ի վաճառակետի առջև սկսեցին տասնյակ հերթեր կուտակվել…Այս իրավիճակը մեզ ավելի ու ավելի էր ոգեշնչում.. Մենք յուրահատուկ վերաբերմունք էինք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, հասկանալու համար նրանց ցանկությունները, նախասիրությունները և, իհարկե, սպասումները կապված մեզ հետ…Այս ամենը մեր բիզնեսի կազմակերպման ճշգրիտ ուղեցույցը դարձավ: Նշեմ, որ «Փինք Բերրի»-ում ավանդույթ դարձած հերթերը պահպանվում են մինչ օրս, ինչի վառ ապացույցը Երևանում գործող 7 վաճառակետերն են՝ Աբովյան փողոցում, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտաներում:
Քանի որ մեր պաղպաղակը լայն տարածում գտավ շուկայում, մենք որոշեցինք այն ավելի ընդլայնել ու մոտեցնել մարդկանց… Սա հնարավոր կլիներ միայն հատիկավոր պաղպաղակի արտադրության միջոցով: Մեզ այլ բան անել չեր մնում.. Պետք էր հիմնել գործարանը, ևս մեկ նպատակ իրականություն դարձնելու համար… Կարծում եմ պատկերացնում եք, ինչպիսի հսկայական ռեսուրսներ են պահանջվել այս ամենը ստեղծելու համար և վստահ եմ՝ նաև հսկայական խնդիրների ծավալն եք պատկերացնում…
Գործարանը բացվեց 2018թ-ին, և այս տարի մենք տոնեցինք նրա 1-ին տարեդարձը: Հիմնադրման առաջին պահից մեր գործունեության առանցքը դարձավ <<լավագույն որակ, նորարարական գաղափարներ>> նշանաբանը: Արտադրության մեջ ներգրավվեց բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ, ում ես անչափ շնորհակալ եմ:
Ամփոփելով մեր անցած ուղին՝ կարող եմ վստահ ասել, որ ստացված արդյունքներից ավելի քան գոհ եմ, իսկ մեր հավատարիմ հաճախորդների դրական արձագանքները մեզ էլ ավելի են ոգևորում ու նորանոր բարձունքներ գրավելու ուժ են տալիս: