Պայմաններ

Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի (Տճ) հաշվարկման մեթոդաբանություն և ճշգրտման ընթացակարգ

Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի (Տճ) հաշվարկման համար կիրառվող

ՓՈՓՈԽՈՒՆ ԲԱՂԱԴՐԻՉ  (Տփ)

 

Արժույթ

փ)

Սահմանման/Փոփոխման   ամսաթիվ

Ուժի մեջ է մինչև

ԱՄՆ դոլար

2.2

01.08.2019

31.07.2020թ.

ԱՄՆ դոլար

0.4

01.08.2020

31.07.2021թ.

Փոփոխուն բաղադրիչը (Տփ) հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին, ընդ որում.

  1. որպես հիմնական ցուցանիշ հիմք է ընդունվում տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին բանկային օրվա (Հայաստանի Հանրապետությունում և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) միաժամանակ) ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ Լոնդոնի Միջբանկային Առաջարկի Տոկոսադրույքը (ICE LIBOR USD 6 Month), կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:

(ICE LIBOR USD 6 Month) տոկոսադրույքի տվյալների աղբյուր կարող է հանդիսանալ www.global-rates.com կայքում հրապարակված տեղեկատվությունը։

  1. որպես երկրորդային ցուցանիշ հիմք է ընդունվում տվյալ ամսվան նախորդող ամսվա համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի կողմից «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված  ավանդների միջին կշռված տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի համար, կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:

 

ԱՄՆ դոլարի համար «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված  ավանդների միջին կշռված տոկոսադրույքը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Դրամավարկային և Ֆինանսական վիճակագրություն» բաժնում`

https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx

Փոփոխուն բաղադրիչը հաշվարկելիս կիրառվում են մաթեմատիկական կլորացման կանոնները` օրինակ, եթե 2.14% է, ապա դիտվում է 2.1%, իսկ 2.15% դիտվելու է 2.2%:

Այն դեպքում, երբ հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի և անհնարին է դառնում հաստատուն տոկոսադրույքի ճգրտումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հաստատուն տոկոսադրույքի ճգրտումը հաջորդ ժամանակաշրջանի համար սահմանվում է հիմք ընդունելով երկրորդային ցուցանիշը:

 

Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը ենթակա է ճգրտման հետևյալ բանաձևով.

Տճ= Տհ + Տփ

որտեղ`

Տճ – Հաստատուն ճգրտված տոկոսադրույք,

Տհ –  Հաստատուն բաղադրիչ

Տփ – Փոփոխուն բաղադրիչ,

Հաստատուն բաղադրիչի չափը (տոկոսը) սահմանվում է 8%:

Վարկի տոկոսադրույքը ճգրտվում է.

  1. Առաջին անգամ տրամադրմանը հաջորդող 36-րդ ամսից անց առաջիկա ճշգրտման ամսաթվին (հոկտեմբեր ամսվա առաջին աշխատանքային օրը),
  2. Առաջին ճշգրտումից հետո յուրաքանչյուր տարի ճշգրտման ամսաթվին, եթե հրապարակված փոփոխուն բաղադրիչը (Տփ) տարբերվում է վարկի տվյալ պահին գործող տոկոսադրույքի և հաստատուն բաղադրիչի տարբերությունից ավելի քան 0.4 տոկոսային կետով:

Վարկի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն  շեմերը համապատասխանաբար սահմանվում են` Վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույք ± 4%:

 

 

Պայմաններ

Հիփոթեք(ձեռքբերում) վարկատեսակի օգնությամբ կարող եք ձեռք բերել անշարժ գույք հետևյալ կառուցվող բազմաբնակարան շենքեր կառուցապատող ընկերություններից:   

Թարմացվել է` 14/07/2020 17:21