86 86
ENG

Նորություններ

22.08.2019

2019թ.-ի օգոստոսի 22-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 3,000,000 ԱՄՆ դոլար (HEZBB6)  և 1,000,000,000 ՀՀ դրամ (HEZBB7)  ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում:

Ընկերության HEZBB6 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB26ER7) ներառում են 30,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.50% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB7 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB27ER5) ներառում են 100,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.25% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովելու է <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:

<<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.amx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

Թարմացվել է` 17/10/2019 12:55