Նորություններ
2019թ.-ի օգոստոսի 22-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 3,000,000 ԱՄՆ դոլար (HEZBB6) և 1,000,000,000 ՀՀ դրամ (HEZBB7) ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում:
Ընկերության HEZBB6 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB26ER7) ներառում են 30,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.50% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB7 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB27ER5) ներառում են 100,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.25% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովելու է <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:
<<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ-ում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.amx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում: