86 86
ENG

Նորություններ

03.09.2019

    Օրերս Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B1-ից Ba3:

    Համաձայն կազմակերպության հաղորդագրության՝ վարկանիշի բարձրացմանը խթանել է տնտեսական աճի հիմնական ուղղությունների դիվերսիֆիկացիան զուգորդված կայունացնող մակրոտնտեսական քաղաքականության շարունակականությամբ:

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ վարկանշվում է Moody's-ի կողմից` սկսած 2007թ.-ից, իսկ օրեր առաջ վերջինս բարձրացրեց նաև Բանկի տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝  նախկին  B2-ի փոխարեն սահմանելով B1՝ կայուն հեռանկարով՝ որպես բանկային մակրոհամակարգի և Բանկի վճարունակության ցուցանիշների բարելավման գնահատական և երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ B1-ի փոխարեն սահմանելով Ba3:

    Որպես Բանկի հիմնական առավելություն՝ Moody's-ն իր վերջին զեկույցում մասնավորապես առանձնացնում է Բանկի (1) առողջ վարկային պորտֆելն ու  խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, (2) բարելավված շահութաբերությունը (զուտ շահույթի և  նյութական ակտիվների հարաբերակցությունը 2019թ-ի առաջին կիսամյակում  2018 թվականի  համեմատ աճել է՝  0,8%-ից  1,2%, (3) կապիտալի և իրացվելիության բավարար մակարդակը:

    Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ. https://www.moodys.com/credit-ratings/Armeconombank-Armenian-Economy-Devt-Bank-credit-rating-809559585

Թարմացվել է` 17/10/2019 12:54