86 86
ENG

Նորություններ

28.11.2019

Օրերս Երևանում կայացած Visa Recognation Award-ի մրցանակաբաշխության ժամանակ Հայէկոնոմբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից արժանացավ «պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ» մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits):

  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ 2010թ.-ից հանդիսանում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ, իսկ 2018-2019թթ. ձեռք է բերել նաև Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի անկանխիկ գործարքների՝ այդ թվում նաև էլեկտրոնային առևտրի սպասարկման արտոնագրեր: Բանկն ունի շուրջ 130.000 քարտապան, որից մոտ 23.000-ը VISA քարտապաններ են:

Բանկոմատների և POS տերմինալների  ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 Նշենք, որ աշխատավարձային Visa Classic քարտատեսակի համար գործում է հատուկ առաջարկ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

  Հարցերի դեպքում շուրջօրյա կարող եք զանգահարել +374 10 510-910, +374-8000-8686 հեռախոսահամարներով, ինպես նաև Viber և WhatsApp հավելվածների միջոցով (+374 33 00 8686) ուղղել ձեր հարցերը:

Պլաստիկ քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարներն են՝ +374 10 530-761, +374 510-929 և +374 96 012-816:

 

Թարմացվել է` 04/12/2019 14:11