Նորություններ
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Հասցեն՝ 0002, ք. Երևան
Ամիրյան 23/1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` Բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2020թ. փետրվարի 24-ին:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2020թ. հունվարի 09-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
Օրակարգ
1. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի 17-րդ թողարկման բաժանորդագրության արդյունքներով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը 25,955,663,200 ՀՀ դրամ հաստատելու մասին:
3. Բանկի Կանոնադրության փոփոխված տարբերակի վերաբերյալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը
2. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: