Նորություններ
2020թ. փետրվարի 10-ը
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) Հայաստանի Էկոնոմիկայի զարգացման բանկին (Հայէկոնոմբանկ) տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ՓՄՁ վարկ:
«ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը մեր ռազմավարական գերակայությունն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Սա մեր կողմից Հայէկոնոմբանկին տրամադրվող երրորդ ՓՄՁ վարկային միջոցն է, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանում մասնավոր հատվածի աճի և զբաղվածության վրա: Ավելի քան 180 հայկական ՓՄՁ արդեն օգտվել է մեր նախորդ երկու ավելի փոքր վարկային միջոցներից», - համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց BSTDB- ի նախագահ Դմիտրի Պանկինը:
«Հայէկոնոմբանկը BSTDB միջոցները կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցներից Հայաստանի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը Հայէկոնոմբանկի մշտական ուշադրության կենտրոնում է», - իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն պարոն Արամ Խաչատրյանը:
BSTDB-ն Հայէկոնոմբանկի հետ համագործակցում է 2008 թվականից և հասցրել է տրամադրել 20 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելու համար:
Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկը Հայաստանի ամենահին ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Լինելով Հայաստանի լավագույն 10 բանկերի շարքում՝ այն ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` իր 52 մասնաճյուղերով: Բանկի բիզնեսը հիմնականում կենտրոնացած է ՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Հայէկոնոմբանկը վարկանշվում է Moody's-ի կողմից «B1» վարկանշով և «Կայուն» հեռանկարով:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և մի շարք այլ Սևծովյան երկրների կողմից: BSTDB-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, բաժնեմասային ներդրում և երաշխիքներ նախագծերի համար՝ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում աջակցելով առևտրի ֆինանսավորմանը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 միլիարդ եվրո: BSTDB-ը «Standard and Poor’s»-ի կողմից վարկանշվում է երկարաժամկետ «A-» վարկանշով, իսկ Moody's- ի կողմից՝ «A2» վարկանշով: BSTDB-ի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org: