86 86
ENG

Նորություններ և իրադարձություններ

27.02.2020

Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ-ն (ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ) BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ ստորագրեց համապատասխանաբար 10 միլիոն ԱՄՆ դոլար և 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ ՄՓՄՁ վարկային պայմանագրեր:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ստացված միջոցները կուղղի ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով Հայաստանի ՄՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ռազմավարական գերակայություններից է:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ Հայաստանի հնագույն ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ իր 52 մասնաճյուղերով: Բանկը հիմնականում կենտրոնացած է ՄՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Բանկը վարկանշվում է Moody’s-ի կողմից «B1» վարկանիշով և ունի «Կայուն հեռանկար»:

Թարմացվել է` 27/02/2020 17:48