Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ-ն (ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ) BlueOrchard Finance S.A. և Symbiotics S.A. ընկերությունների հետ ստորագրեց համապատասխանաբար 10 միլիոն ԱՄՆ դոլար և 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ ՄՓՄՁ վարկային պայմանագրեր:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ստացված միջոցները կուղղի ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով Հայաստանի ՄՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ռազմավարական գերակայություններից է:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ Հայաստանի հնագույն ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ իր 52 մասնաճյուղերով: Բանկը հիմնականում կենտրոնացած է ՄՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Բանկը վարկանշվում է Moody’s-ի կողմից «B1» վարկանիշով և ունի «Կայուն հեռանկար»: