86 86
ENG

Նորություններ և իրադարձություններ

27.02.2020

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) և Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ-ն (Հայէկոնոմբանկ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ՓՄՁ վարկային պայմանագիր՝ համաձայն որի Հայէկոնոմբանկը այս տարի կստանա ֆինանսավորման առաջին մասնաբաժինը:

Հայէկոնոմբանկը BSTDB միջոցները կուղղի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը և ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը Հայէկոնոմբանկի ռազմավարական գերակայություններից է:

Հայէկոնոմբանկը BSTDB-ի հետ համագործակցում է 2008 թվականից՝ ավելի քան տասնմեկ տարի, որի ընթացքում բանկը երկու անգամ ներգրավել է վարկային միջոցներ` հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսավորելու նպատակով:

 

Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ (կամ Հայէկոնոմբանկ) Հայաստանի հնագույն ունիվերսալ առևտրային բանկերից մեկն է: Ընդգրկված լինելով Հայաստանի լավագույն բանկերի տասնյակում՝ այն ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ իր 52 մասնաճյուղերով: Բանկը հիմնականում կենտրոնացած է ՓՄՁ և մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Հայէկոնոմբանկը վարկանշվում է Moody’s- ի կողմից «B1» վարկանիշով և ունի «Կայուն հեռանկար»:

Թարմացվել է` 27/02/2020 17:58