Նորություններ
16.03.2020
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ երկրում տիրող վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայէկոնոմբանկը պատրաստ է անհատական և ճկուն մոտեցում ցուցաբերել վարկի մարման ժամանակացույցի խախտման խնդիրներ ունեցող տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, հյուրանոցային և նմանապիպ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին։
Միևնույն ժամանակ, հիվանդությունների տարածման վտանգից պաշտպանվելու համար բանկային ծառայություններից օգտվելիս խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ գործարքների հեռահար եղանակին:
- Առցանց ծառայություններ կարող եք իրականացնել` https://payments.aeb.am/
- Բանկոմատների/Cash In սարքերի ցանցին կարող եք ծանոթանալ՝ https://aeb.am/hy/940/
- Հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել՝
- +374 8686, 010 510-910՝ Հաճախորդների աջակցման կենտրոն
- +374 96 012816, 10 530761՝ Պլաստիկ քարտերի շուրջօրյա սպասարկում
- +374 99 158686 (sms), 10 510991՝ Միջազգային գործառնությունների վարչություն/ արտերկրից փոխանցումների (Cash2Card) ստացման համար
- +374 33 00 8686 WhatsApp/Viber:
Թարմացվել է` 17/04/2020 09:31