86 86
ENG

Նորություններ

01.04.2020

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2020թ. գործունեության գնահատման Աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ՝

 

1. Մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/՝ ք. Երևան, 0002, Ամիրյան փ. 23/1

2. Մրցույթի հայտերը ընդունման ժամկետները Մրցույթի հայտերը ընդունվում են 01/04/2020թ.-ից 23.04.2020թ.-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-16:00

3. Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Մրցույթի մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է բանկի կարգով, որը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից:

4. Մրցույթում հաղթողի որոշելու կարգը Աուդիտորական կազմակերպություններից ընտրությունը կատարվում է մրցութային հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով ֆինանսական և/կամ տեխնիկական հայտերի առանձին կետերի առավել բարենպաստ առաջարկները (աուդիտի իրականացման, ներառյալ աուդիտորական եզրակացության և/կամ հաշվետվության ներկայացման, ժամկետներ, աուդիտի իրականացման արժեք և այլն)` նախապատվությունը տալով նախորդ երեք տարիներին անընդմեջ Բանկի աուդիտը իրականացրած կազմակերպութունից տարբեր` այլ կազմակերպությանը (առկայության դեպքում):

5. Մրցույթում հայտերը բացելու և ամփոփելու նիստի օրը և ժամը Մրցույթի հայտերը կբացվեն Հանձնաժողովի նիստում ս.թ. մայիսի 05-ին, ժամը 15:00 և կամփոփվեն ս.թ. մայիսի 06-ին ժամը 15:00 ին:

6. Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը                                                                                

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից հետևյալ հասցեով՝ ք.  Երևան, Ամիրյան փ. 23/1, (Տեղեկատուի աշխատակցից)` գանձելով պատճենահանման ծախսերը:

Թարմացվել է` 16/04/2020 10:36