Նորություններ

Հայէկոնոմբանկի Visa պրեմիում (Visa Guru Travel, Visa Infinite, Visa Platinum) քարտապանները օդանավակայաննների անսահմանափակ մուտքի DragonPass բիզնես սրահներից այժմ կարող են օգտվել նոր պայմաններով.
- Մինչև 2025 թվականի մարտի 3-ը ներառյալ Visa պրեմիում քարտապանները պետք է կատարեն առնվազն 400 ԱՄՆ դոլարի չափով անկանխիկ վճարում նախորդ 12 ամիսների ընթացքում:
- 2025 թվականի մարտի 4-ից մինչև դեկտեմբերի 31-ը անհրաժեշտ է կատարել առվազն 400 ԱՄՆ դոլարի չափով անկանխիկ վճարում նախորդ 35 օրվա ընթացքում անսահմանափակ մուտքերից օգտվելու համար:
Հակառակ դեպքում, կգործի DragonPass բիզնես սրահների մուտքի հետևյալ պայմանները՝
- Visa Platinum, Visa Guru Travel՝ տարեկան 1 այցելություն
- Visa Infinite՝ տարեկան 6 այցելություն
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք հղմամբ:
Հայէկոնոմբանկի պրեմիում քարտապանները հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտք գործելու հնարավորությունից, այլև մի շարք այլ արտոնություններից՝ Fast Track, Concierge ծառայություն, անվճար ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, ուղեբեռի անվճար փաթեթավորում և բազում այլ ճամփորդական առավելություններ: