Նորություններ
Հայէկոնոմբանկը և INCOFIN Investment Management-ի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր՝ երկրում միկրոֆինանսական ծրագրերի ֆինանսավորման համար։
Ս.թ. հոկտեմբերի 11-ին Հայէկոնոմբանկը և բելգիական INCOFIN Investment Management ընկերության կողմից կառավարվող ներդրումային ընկերությունները կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագրեր, որոնց միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:
Այս պայմանագրերով տրամադրվող վարկային միջոցները հանդիսանում են Հայէկոնոմբանկի միջնորդությամբ բելգիական ընկերության կողմից արդեն իսկ հինգերորդ ներդրումը Հայաստանում:
Նշենք, որ Հայէկոնոմբանկը նմանատիպ զարգացման ֆինանսավորման միջազգային ընկերությունների հետ վերջին 3 տարվա ընթացքում կնքել է մոտ 180 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագրեր: