Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ 
Վարկի գումարը
• Մինչև 50 տարեկանը ներառյալ Բանկի պլաստիկ քարտերով կենսաթոշակ ստացող անձանց համար 20.000-700.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել ամսական կենսաթոշակի հնգապատիկը
• 51-60 տարեկանը ներառյալ Բանկի պլաստիկ քարտերով կենսաթոշակ ստացող անձանց համար 20.000-500.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել ամսական կենսաթոշակի հնգապատիկը
• 61-70 տարեկան Բանկի պլաստիկ քարտերով կենսաթոշակ ստացող անձանց համար 20.000-300.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել ամսական կենսաթոշակի հնգապատիկը 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Քարտի տեսակը 
Ցանկացած հաշվարկային քարտ, որին փոխանցվում է կենսաթոշակ
Տարեկան տոկոսադրույքը
16%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
 18.43-19.54%
Վարկի ժամկետը
12-24 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)  
Ապահովվածությունը
• Մինչև 50 տարեկանը ներառյալ՝ երաշխավորություն չի պահանջվում
• 51-60 տարեկանը ներառյալ՝ մեկ անձի երաշխավորություն
• 61-70 տարեկանը ներառյալ՝ եկամուտ ունեցող մեկ անձի երաշխավորություն 
 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Միանվագ 1%-ի չափով,
Բանկի սակագներով սահմանված վարկային գծի տրամադրման/վարկային հաշվի բացման, սպասարկման և/կամ ավելացման վճար չի գանձվում:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
մինչև 5 աշխատանքային օր,  կախված երաշխավորի փաստաթղթերի ներկայացումից:
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Դրական որոշման հիմքերը 
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն և բավարար եկամտի աղբյուր: 
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Ուշադրություն. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Ուշադրություն: Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
• 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
• Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
• Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր:
Բացասական որոշման հիմքերը
• Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
• Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
• Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
• Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրի պատճեն,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ .
PunctԸստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 21:11