86 86
ENG

Նորություններ

05.09.2023

Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով իններորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2023թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»: 

Այս մրցանակը Բանկը ստանում է արդեն հինգերորդ անգամ՝ սկսած 2015թ.՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ տարեկան մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ և վստահելի համագործակցության համար:

Տեղեկացնենք, որ Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակներում Բանկը ներգրավել է առևտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների ներմուծման գործարքների՝ ժամանակակից սարքավորումների և հումքի ձեռքբերման ֆինանսավորումը:

Ասիական Զարգացման Բանկի և Հայէկոնոմբանկի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է Հայէկոնոմբանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և պահանջները:

Թարմացվել է` 05/09/2023 17:51