Պայմաններ
Վարկի նպատակը
Տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող վարկեր
Վարկի տեսակը
Առևտրային
Վարկի գումարը
100.000-2.500.000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթ 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն: 
Տարեկան տոկոսադրույքը
Արժույթ
Ժամկետ
12 ամիս
18 ամիս
24 ամիս
30 ամիս
ՀՀ դրամ
14%
15%
16%
17%
ԱՄՆ դոլար
12%
13%
14%
15%
Եվրո
11%
12%
13%
14%

Փաստացի տոկոսադրույքը
ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 20-21.92%
Արտարժութային վարկերի դեպքում՝ 16.47-19.49%

ԳՀՀ ՓՄՁ ծրագրով Գործարար կանանց վարկերը տրամադրվում են  
Արժույթ ՀՀ դրամ
Ժամկետ 12-36 ամիս
Տոկոս 12.5%
Վարկի ժամկետը
Առավելագույնը՝ 30 ամիս
Կանխիկացման վճար
0.5%
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ` MasterCard Business կամ ArCa Business պլաստիկ քարտերով
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
12 ամսից ավել՝ 5.000 դրամ
Կոմիսիոն վճարը
Միանվագ վարկի գումարի 2.5%-ի չափով
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 1 աշխատանքային օր
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ:​ Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:  
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր Ռեզիդենտ իրավաբանական անձ
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական
Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն:
Բացասական որոշման հիմքերը
• Ձեռնարկատիրական գործունեության ժամկետը մինչև 6 ամիս ծավալելու դեպքում,
• Վարկավորման հայտ ներկայացնելու պահին հաճախորդը ունի անշարժ գույքի, ոսկու/ոսկյա իրերի, դրամական միջոցների, տրանսպորտային միջոցների գրավով չապահովված 2.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթ գերազանցող վարկային բեռ,
• Վարկավորման հայտ ներկայացնելու պահին հաճախորդը ունի ընդհանուր 15.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գերազանցող վարկային բեռ,
Հայտը ներկայացնելուն նախորդող 2 տարվա ընթացքում Հայտատուն ունի/ունեցել է որպես "չաշխատող" ակտիվ դասակարգված վարկային պարտավորություն,
Հայտը ներկայացնելուն նախորդող 1 տարվա ընթացքում Հայտատուի վարկային պարտավորությունների գծով արձանագրված ժամկետանց օրերի հանրագումարը գերազանցում է 20 օրից,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն,
Անընդունելի երաշխավորություն,
Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Վարկի մարման կարգը
Ամսական՝ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) կամ աննուիտետային վճար վարկի դեպքում և սահմանաչափի հավասարաչափ նվազեցում` վարկային գծի դեպքում
Ապահովագրությունը
Ֆիզիկական (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) և/կամ իրավաբանական անձի (անձանց) երաշխավորություն:
Մինչև 1.500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկի գումարի դեպքում` առնվազն մեկ անձի երաշխավորություն, որը պետք է ներկայացնի եկամուտը հավաստող փաստաթուղթ
1.500.001-2.500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկի գումարի դեպքում` առնվազն երկու անձի երաշխավորություն, որոնցից առնվազն մեկը պետք է ներկայացնի եկամուտը հավաստող փաստաթուղթ
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն.Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՖինանսավորման վերաբերյալ դիմում-անկետա,
PunctՎարկ ներգրավելու վերաբերյալ իրավաբանական անձի մասնակիցների որոշումը,
PunctՀարկ վճարողի հաշվառման համարը/ՀՎՀՀ,
PunctՀիմնադիր փաստաթղթերը,
PunctԻրավաբանական անձի պետական գրանցման վկայականը բոլոր ներդիրներով,
PunctՏնօրենի, հիմնադիրների անձնագրերը,
PunctՏեղեկանք պետ. ռեգիստրից փոփոխությունների վերաբերյալ /տրամադրվում է վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո/. եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ,
PunctՎերջին 6 ամսվա ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ*, 
PunctՁերնարկատիրական գործունեության ծավալման վայրի վարձակալության պայմանագիրը կամ սեփականության վկայականը /առկայության դեպքում
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՖինանսավորման վերաբերյալ դիմում-անկետա,
PunctՀարկ վճարողի հաշվառման համարը/ՀՎՀՀ,
PunctԱնհատ ձեռնարկատիրոջ /ԱՁ/ պետական գրանցման վկայականը բոլոր ներդիրներով/առկայության դեպքում/
PunctԱնձնագիր կամ նույն. քարտ,
PunctՎերջին 6 ամսվա* ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ*,
PunctՁերնարկատիրական գործունեության ծավալման վայրի վարձակալության պայմանագիրը կամ սեփականության վկայականը /առկայության դեպքում
* Հաշվետվությունների վրա պետք է կատարել «Իսկականի հետ ճիշտ է» նշումը, ստորագրել և նշել ամիս-ամսաթիվը: Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, նշված հաշվետվությունները պետք է ստորագրվեն իրավաբանական անձի տնօրենի կամ լիազորված անձի կողմից, ինչպես նաև կնքվեն իրավաբանական անձի կլոր կնիքով:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 28/08/2019 15:17