Կատարե՛ք անհպում վճարումներ հաշված վայրկյանների ընթացքում՝ օգտվելով Apple Pay վճարային համակարգից
Apple Pay – ով անհպում վճարումներ կատարելիս կիրառվում է բանկային քարտի վիրտուալ համարը, իսկ իրական համարը չի պահպանվում Apple սարքավորման մեջ
Ներբեռնե՛ք հավելվածը, մու՛տք գործեք, անցե՛ք նույնականացում և ընտրե՛ք ծառայության ակտիվացման 3 տարբերակներից ձեզ հարմարը
Մու՛տք գործեք հավելված և հայտնված պատուհանից ընտրե՛ք «Add to Apple Wallet» հրահանգը և նշե՛ք այն քարտը, որը ցանկանում եք ավելացնել
Մու՛տք գործեք հավելվածի «Քարտեր» բաժին, ընտրե՛ք քարտը, որը ցանկանում եք կցել, անցնե՛ք քարտի կարգավորումներ բաժին և սեղմե՛ք «Add to Apple Wallet» հրահանգը
Հավելվածի «Մենյու» բաժնից ընտրե՛ք «Apple pay» հրահանգը, որից հետո հայտնված պատուհանից ընտրե՛ք քարտը, որը ցանկանում եք կցել, այնուհետև սեղմե՛ք «Add to Apple Wallet» հրահանգը
Անհրաժեշտ է մուտք գործել հավելված ձեր iPhone–ով, սեղմել վերին աջ անկյունում առկա «+» նշանը և հետևել հրահանգներին
Երկու անգամ սեղմեք iPhone–ի կողային կոճակը, անցեք նույնականացում Face ID-ի միջոցով և մոտեցրեք ձեր iphone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը
Մոտեցրե՛ք ձեր iPhone-ը անհպում վճարում ընդունող սարքավորմանը` պահելով մատը Touch ID սեղմակի վրա
Apple Watch-ով վճարման համար հարկավոր է երկու անգամ սեղմել կողային կոճակը, այնուհետև մոտեցնել Apple Watch-ը POS տերմինալին