Պայմաններ
Վարկի նպատակը
Արևային էլեկտրակայանների և ջերմատաքացուցիչների ձեռքբերում
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
100.000-2.200.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
9%
Փաստացի տոկոսադրույքը
 
9.85% 
Վարկի ժամկետը
60 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Ձեռբերվող արևային էլեկտրակայան և/կամ ջերմատաքացուցիչ
Մինչև 1.000.000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝ առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորություն, որը ընտանիքի անդամ չի հանդիսանում,
1.000.000-2.200.000 ՀՀ դրամ գումարի դեպքում՝ առնվազն 2 ֆիզիկական անձի երաշխավորություն, որոնցից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Պայմանագրային գումարի 1%-ի չափով
Վարկի ձևակերպման ժամանակահատվածը
մինչև 10 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամանակահատվածը
10-12 աշխատանքային օր
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
 
Վարկի տրամադրման վայր
ՀԷԲ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ  
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդնետ ֆիզիկական անձ,
Գրանցված և բնակվող ՀՀ-ում,
Ունի Բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային),
Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctՀայտատուի /ընտանիքի անդամների/ և երաշխավորների (առկայության դեպքում) անձնագրերի, սոցիալական քարտերի պատճենները,
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ /հայտատուի և երաշխավորների/,
PunctՍեփականության վկայականի պատճենը /անհրաժեշտության դեպքում` վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
PunctՁեռքբերվող գույքի հաշիվ-ապրանքագիր, տեղադրման աշխատանքների նախահաշիվ /ծախսերը ըստ հոդվածների/,
PunctԻնժեներական եզրակացություն (անհրաժեշտության դեպքում)
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 14/04/2020 12:03