Պայմաններ
Վարկի նպատակը
 
 Տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող վարկեր 
 
 Վարկի տեսակը
 
Միկրո վարկեր` մինչև 6 մլն. ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթ
Փոքր վարկեր` 6 մլն.-ից մինչև 33 մլն. ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթ
Միջին վարկեր` 33 մլն.-ից մինչև 200 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթ
Խոշոր վարկեր` 200 մլն.-ից և ավել ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթ 
 
 Գործունեության ժամկետը
 
 Առևտրի դեպքում` նախորդող 3 ամսից ոչ պակաս
Արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում` նախորդող 6 ամսից ոչ պակաս 
 
 Վարկի գումարը
 
 Նվազագույնը 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
ԵՆԲ ծրագրի շրջանակներում նվազագույնը 20.000.000 ՀՀ դրամ,
Տրամադրվող վարկի առավելագույն գումարը պայմանավորված է՝
• Վարկի նպատակից,
• Հաճախորդի վարկունակությունից,
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
• Վարկային ռիսկի գնահատումից,
• ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
ԳՀՀ ՓՄՁ Գործարար կանանց ծրագրի շրջանակներում առավելագույնը 160.000.000 ՀՀ դրամ:
 
 Վարկի արժույթը
 
 ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,  
 
 Տարեկան տոկոսադրույքը
ՀՀ դրամի դեպքում՝ 12.5-17%,
(ԳՀՀ ծրագրով վարկերի տրամադրման համար՝ 11-13.4%),
ԱՄՆ դոլարի դեպքում՝ 9-14%,
Եվրոյի դեպքում՝ 8-13%,
ԵՆԲ ծրագրի շրջանակներում ՀՀ դրամով՝ 9.5%, եթե կազմակերպությունը գործունեություն է իրականացնում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
Գործարար կանանց ՀՀ դրամով` 11-13%*:
*Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններին առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է 12%:
ԳՀՀ ՓՄՁ ծրագրով Գործարար կանանց ՀՀ դրամով՝ 11-13%:  
 
 Վարկի ժամկետը
 
 Նվազագույն ժամկետը՝ 6 ամիս, առավելագույն ժամկետը՝ 84 ամիս
• ԵՆԲ ծրագրի շրջանակներում՝ 24-90 ամիս,
• Գործարար կանանց՝ 1-60 ամիս,
• ԳՀՀ ՓՄՁ Գործարար կանանց ծրագրի շրջանակներում 6-84 ամիս
 
 Ապահովվածությունը
 
 Անշարժ գույք
Տրանսպորտային միջոց
Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ
 
 Վարկ հարաբերած գրավի արժեքը
 
Վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը 80% 
 
 Տրամադրման եղանակը
  
Անկանխիկ 
 
 Կոմիսիոն վճար
  
  Չի սահմանվում 
 
 Վարկի ձևակերպումն իրականացվում է 
  
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
 
 Կոմիսիոն վճարը
   
 Առանց կոմիսիոն վճարի 
 
Դրական  որոշման հիմքերը
   
  Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական
Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն: 
 
 Քաղվածքի տրամադրում
   
  Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
12 ամսից ավել՝ 5.000 դրամ 
 
 Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
 
 Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր
Միջին,փոքր և միկրո վարկերի համար` մինչև 20 օրացուցային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
  Սոցիալական և բնապահպանական խնդիրների դեպքում.
Հասցե՝ ՀՀ.,ք. Երևան , Ամիրյան 23/1՝ Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակ ,հեռախոսահամարներ՝ +374 10 510 910 ,(8000) 8686 :
Տեղեկությունների համար գրեք հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ bank@aeb.am:  
ՈՒշադրություն: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով   սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
  1.ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ իրավաբանական անձ Անհատ ձեռնարկատեր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա կամ Հավասարաչափ (անուիտետային) Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Ապահովագրությունը
• Անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է հաճախորդի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 0.15-0.2%՝ կախված գրավի տեսակից:
Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվաում հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում են վարկի պայմանագրային գումարի 2.5-3% -ի չափով: Ապահովագրության համար հիմք է ընդունվում նվազագույնը վարկի գումարը, առավելագույնը գրավի գնահատված արժեքը:
Գրավադրվող գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է՝
Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
• Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական,
Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն
Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը
Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում
Հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ •
Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝ 12.000 ՀՀ դրամ,
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 16.000-25.000 ՀՀ դրամ,
Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000- 100.000 ՀՀ դրամ:
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական)
Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող առևտրային վարկերի համար սահմանվում են հատուկ պայմաններ.
• Վարկի նպատակը՝ պտուղբանջարեղենի և/կամ խաղողի գնումներ,
• Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,
• Վարկի գումարը՝ առավելագույնը 150 մլն ՀՀ դրամ,
• Տարեկան տոկոսադրույքը՝ 12%, որից 9%-ը սուբսիդավորվում է,
• Վարկի ժամկետը՝առավելագույնը 12 ամիս,
• Արտոնյալ ժամանակահատվածը՝ առնվազն 2 ամիս, բայց ոչ ավել, քան 3 ամիս,
• Տրամադրման եղանակը՝ անկանխիկ, փոխանցելով վաճառողի բանկային հաշվին:
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 
Punct2. Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
Punct3. Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct4. Իրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
Punct5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct6. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct7. Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
Punct8. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct9. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct10. Անձնագրի (պատճեն),
Punct11. Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր,
Punct12. Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
Punct13. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct14. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
Punct15. Տեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո):
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct3. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct4. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct5. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct6. Անձնագրի (պատճեն),
Punct7. Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր,
Punct8. Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
Punct9. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct10. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
Punct11. Տեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո):
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 28/08/2019 17:56