Պայմաններ
Վարկի նպատակը
 Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերում (բացառությամբ ՌԴ արտադրության)
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
նվազագույնը 650.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
15%  
   
Փաստացի տոկոսադրույքը
21.5-27.99%
Նվազագույն կանխավճարը 
30%​ 
 
Վարկի ժամկետը
12-36 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական 
Ապահովվածությունը
Ձեռք բերվող ավտոմեքենան և առնվազն մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն, որը չպետք է հանդիսանա հայտատուի ընտանիքի անդամ
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 70%-ի չափով
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման, Միանվագ վարկի գումարի 1.5%-ի չափով կամ վարկի գումարի 1%-ի չափով, եթե ապահովագրությունը կատարվում է ավտոմեքենայի շուկայական ամբողջ արժեքի չափով:
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղերի կողմից:
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 10-12 աշխատանքային օր​ 
 
Բանկը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ 
«ՎԵԿԱՐ» ՍՊԸ «ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ՍՊԸ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ «ՄԵԳՆԱ» ՍՊԸ «ՖՈՐԱ» ՍՊԸ «ԳԱԼՈՊԵՐ» ՍՊԸ «ՈՒԶԱՎՏՈ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ​ 
  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն.Առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի կոշտ գրավի պայմանագրերը պետք է վավերացվեն նոտարական կարգով:
Ուշադրություն: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն.Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ:
Ուշադրություն:Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
Նվազագույնը վարկի գումարի չափով` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում են վարկի պայմանագրային գումարի 2.5-3% -ի չափով:
Գրավադրվող ավտոմեքենայի գնահատումը
Առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի դեպքում ավտոմեքենայի արժեքի գնահատման հիմք ընդունել առաջնային շուկայում ավտոմեքենաների վաճառք իրականացնող գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված հայտը, որը վարկի տրամադրման օրը կարող է ունենալ առավելագույնը 30 օրվա վաղեմություն
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ Նոտարական վճար՝ 12.000 ՀՀ դրամ, ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԴիմում վարկ ստանալու վերաբերյալ,
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctԱմուսնության վկայականը և ամուսնու անձնագիրը (առկայության դեպքում) կամ հայտարարություն ամուսնացած չլինելու վերաբերյալ,
Punct Տեղեկանք աշխատավայրից եկամուտների վերաբերյալ' տրված առավելագույնը 20 աշխատանքային օրվա վաղեմությամբ,
Punct Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
Punct Ավտոմեքենայի ապառիկ ձեռք բերման պայմանագրի պատճենը և վաճառքն իրականացնող ընկերության կողմից կազմված հայտը, որտեղ նշվում է ձեռք բերվող ավտոմեքենայի(ների) մակնիշը, գինը և քանակը,
PunctԱվտոմեքենայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք' տրված պետական լիազոր մարմնի կողմից (վարկի տրամադրման որոշման կայացումից հետո),
Punct Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ըստ Բանկի պահանջի:
 
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 19/07/2019 14:39