Պայմաններ
Վարկի նպատակը
Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերում և ավտոմեքենաների գրավադրում
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
Նվազագույնը 1.100.000 ՀՀ դրամ,
Առավելագույն գումարը պայմանավորված է՝
- Հաճախորդի վարկունակությունից
- Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
- Վարկային ռիսկի գնահատումից
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Նվազագույն կանխավճարը
50%
Տարեկան տոկոսադրույք
14%
Վարկի ժամկետը
2001-2005 թթ արտասահմանյան (բացառությամբ ՌԴ) արտադրության ավտոմեքենաների դեպքում 2006-2010 թթ. արտասահմանյան (բացառությամբ ՌԴ) արտադրության ավտոմեքենաների դեպքում 2011 թ. և բարձր տարեթվերի արտասահմանյան (բացառությամբ ՌԴ) արտադրության ավտոմեքենաների դեպքում
18-24 ամիս 18-30 ամիս 18-36 ամիս
Փաստացի տոկոսադրույքը
17.51-24% 
Ապահովագրությունը
Նվազագույնը վարկի գումարի չափով:
 Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով՝ վարկի պայմանագրային գումարի 2.5% -ի չափով:
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան (Ավտոմեքենաների մակնիշներ` Audi, Bentley,BMW, Ford, Honda, Škoda, Suzuki, Toyota, Volkswagen, Volvo, Infiniti, Kia, Land Rover(Range Rover), Lexus, Mitsubishi, Nissan, Opel, Porsche, Mazda, Mercedes-Benz) և առնվազն մեկ ֆիզիկական անձի երաշխավորություն, որը չպետք է հանդիսանա հայտատուի ընտանիքի անդամ
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 50%-ի չափով
ընդ որում մինչև 3.000.000 ՀՀ դրամ վարկերի դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը կարող է սահմանվել մինչև 60%: 
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Կանխիկացման վճար
0.5% 
Կոմիսիոն վճարը
Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման, Միանվագ վարկի գումարի 1%-ի չափով կամ վարկի գումարի 0.5%-ի չափով, եթե ապահովագրությունը կատարվում է ավտոմեքենայի շուկայական ամբողջ արժեքի չափով:
 
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Դրական որոշման հիմքերը
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում)
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
- Բավարար գրավի առկայություն
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղերի կողմից:
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 10 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում)
Ուշադրություն. Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում
Ուշադրություն. Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն. Երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով և ավտոմեքենայի գրավադրմամբ տրամադրվող վարկերի կոշտ գրավի պայմանագրերը պետք է վավերացվեն նոտարական կարգով:
Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Ուշադրություն: <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
Նվազագույնը վարկի գումարի չափով` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում են վարկի պայմանագրային գումարի 2.5-3% -ի չափով
Գրավադրվող ավտոմեքենայի գնահատումը
Կատարվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող ցանկացած գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում 15.000-20.000 ՀՀ դրամ մեկ ավտոմեքենայի համար:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 12.000 ՀՀ դրամ, • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԴիմում վարկ ստանալու վերաբերյալ,
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctԱմուսնության վկայականը և ամուսնու անձնագիրը (առկայության դեպքում) կամ հայտարարություն ամուսնացած չլինելու վերաբերյալ,
PunctՏեղեկանք աշխատավայրից եկամուտների վերաբերյալ' տրված առավելագույնը 20 աշխատանքային օրվա վաղեմությամբ,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctՊետական լիազոր մարմնի կողմից տրված ավտոմեքենայի սեփականության վկայականը և պետական հաշվառման վկայագիրը,
PunctԱվտոմեքենայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք' տրված պետական լիազոր մարմնի կողմից (վարկի տրամադրման որոշման կայացումից հետո),
PunctԱնհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ըստ Բանկի պահանջի:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 24/09/2019 13:06