Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 25,955,663,200 ՀՀ դրամ: Այն ներառում է 1,883,333 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Բանկի թողարկված բաժնետոմսերի մասին.
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կատարել է բաժնետոմսերի 17 թողարկում:
Բանկն ունի 4,634 բաժնետեր
Բանկի բաժնետոմսերի գնանշման վերաբերյալ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ֆՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ
Բաժնետոմսերի ռեեստրը վարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ,
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Հեռ.+374 60 61 55 55 լրաց. 111, +374 60 61 55 55 լրաց. 126,
Ֆաքս.+374 10 543 321 լրաց. 136:
Վճարված շահաբաժինների մասին.
Բանկը սովորական բաժնետոմսերի դիմաց տարեկան արդյունքներով վճարել է հետեւյալ չափերի շահաբաժիններ.
1992թ - 175%,
1993թ - 200%,
1994թ - 500%,
1995թ.-2001թ շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2002թ - 6%,
2003թ - 8%,
2004թ. - 10%,
2005թ. - 11%,
2006թ. - 12%,
2007թ. - 12%,
2008թ. - 10%,
2009թ. - 7%,
2010թ. - 9%,
2011թ. - 9%,
2012թ. - շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2013թ. - շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2014թ. - 7%,
2015թ. -14%
2016թ. - 8%
2017թ.-մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
2018թ.-մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ
2019թ.-մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ
Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունը բխում է հետեւյալ մոտեցումից.
- Առավելագույնս հաշվի առնելով բանկի բաժնետերերի պահանջները,
- Ապահովել բանկի արդյունավետ զարգացումը,
- Որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին:
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Վերոնշյալ տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` bank@aeb.am, կամ փոստով` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ 002, ք․ Երևան, Ամիրյան 23/1 հասցեով: