Նորություններ

ՀայԷկոնոմբանկը հանդես է գալիս բաժնետոմսերի տեղաբաշխման հերթական առաջարկով: Թողարկվել է 454,546 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով (շուկայական արժեք՝ 4,400 ՀՀ դրամ), արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմում է 945,455,680 ՀՀ դրամ (շուկայական արժեք՝ 2,000,002,400 ՀՀ դրամ):
Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունն ուղղված է առավելագույնս հաշվի առնելու բանկի բաժնետերերի պահանջները, ապահովելու բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկն իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:
Հարկ է նշել, որ դառնալով բաժնետեր հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլև քվեարկության միջոցով մասնակից դառնալ Բանկի կառավարմանը՝ ներգրավված լինելով մի շարք նախագծերի իրականացմանը:
Հայէկոնոմբանկի նկատմամբ ձևավորված վստահության մասին են վկայում բաժնետոմսերի նախորդ տարիների արդեն ավանդույթ դարձած հաջող տեղաբաշխումները և բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը ներկայումս կազմում է մոտ 6,300:
Բաժնետոմսեր կարելի է ձեռք բերել Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի 54 մասնաճյուղերից:
Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատված՝ 22/07/2023թ. ժ. 09:00-31/10/2023թ. ժ. 16:00:
Ազդագիրը 07/06/2023թ.-ին գրանցվել է ԿԲ կողմից և հրապարակված է Բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնում (https://www.aeb.am/uploads/azdagir_bajnetoms.pdf) և հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ ք. Երևան, Ամիրյան 23/1 հասցեում:
* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ: Նշված ռիսկը հասցված է նվազագույնի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների: