Նորություններ
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն վաղաժամկետ ավարտեց 11.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը (ըստ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն տարվա դեկտեմբերի 11-ը):
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ և 5,000,000 ԱՄՆ դոլար: .
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2026թ. հուլիսի 18-ին:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (market maker):
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում | 18/01/2024թ. |
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում | 18/07/2024թ. |
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում | 18/01/2025թ. |
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում | 18/07/2025թ. |
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում | 18/01/2026թ. |
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում | 18/07/2026թ. |