86 86
ENG

Նորություններ

12.02.2021

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 14-19-ը Հայէկոնոմբանկի բոլոր քարտապանները կարող են գնել գրքեր 10-20%* զեղչով, իսկ փետրվարի 12-19-ը Բանկի ինստագրամյան էջում անցկացվելու է խաղարկություն, որի ընթացքում տրամադրվելու են բոնուսային քարտեր և խաղարկվելու են գրքեր:

Մրցույթի պայմաններն են.

  • oգտատերը** պետք է հավանի Բանկի ինստագրամյան էջը
  • հրապարակմամբ կիսվի իր ինստագրամյան էջի story-ում՝ նշելով Բանկի էջը և մեկնաբանություններում այն ընկերոջը, որը կստանա մրցանակ:

  Մրցույթի արդյունքներով պատահականության սկզբունքով կընտրվեն 10 օգտատերեր, որոնցից յուրաքանչյուրը կստանա Նոյյան Տապանի բոնուսային քարտ` լիցքավորված 5000 դրամով և ամենաշատ վաճառվող գրքերից մեկը:

*Զեղչ ստանալու համար հարկավոր է վճարել Հայէկոնոմբանկի քարտով, հայալեզու գրքերի համար գործում է 10% զեղչ, իսկ օտարալեզու գրքերի համար՝ 20%

  **Մրցույթի մասնակցի և նրա կողմից նշված անձի էջերը պետք է լինեն բաց (Open profile)

Մրցույթի անցկացման ժամկետ․ 

Սկիզբ՝ Փետրվարի 12, 19։00
Ավարտ՝ Փետրվարի 19, 21։00

Խաղարկության հաղթողները կորոշվեն փետրվարի 24-ին առցանց (live) եղանակով։ 

Թարմացվել է` 17/02/2021 17:21