86 86
ENG

Նորություններ

26.10.2023

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

 

Հասցեն՝ 0002,ք.Երևան
Ամիրյան  23/1


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` Բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ  ժողովը տեղի է ունենալու 2023թ. նոյեմբերի 30-ին: Քվեաթերթիկների վերադարձման ժամկետը սահմանվում է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը՝ ժամը 12.00-ն:

Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2023թ. հոկտեմբերի 16-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:

Ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ  հարցերը՝


Օրակարգ

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի 21-րդ թողարկման բաժանորդագրության արդյունքներով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը 28,132,239,680 ՀՀ դրամ կազմելու վերաբերյալ:
3. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման» կարգի լրամշակված տարբերակի վերաբերյալ:
4. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգի լրամշակված տարբերակի վերաբերյալ:

                        

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  ԽՈՐՀՈՒՐԴ

Ց Ա Ն Կ*

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի


1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը
2. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի  մասին
3. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման» կարգի նախագիծը
4. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգի նախագիծը

 

* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր:
Նյութերը հասանելի են նաև ստորև ներկայացվող հղումով.  
https://aeb.am/media/bajneterer.pdf

Թարմացվել է` 26/10/2023 16:06