86 86
ENG
Թարմացվել է`30.03.2023 | 10:06

Կորպորատիվ կառավարում

Կորպորատիվ կառավարման տարրերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում սկսել են ներդրվել դեռևս 1998 թվականից, երբ «կորպորատիվ կառավարում» տերմինն առավել հիշատակելի էր տեսական, գիտական հրապարակումներում, որպես ընկերությունների արդյունավետ զարգացման գրավական:

1997 թվականից սկսվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեության վերակառուցման գործընթացը, որին ձեռնամուխ էին եղել բանկի նոր հիմնական բաժնետերերը: Այն նպատակաուղղված էր միջազգային չափանիշներով բանկային կառույցի կայացմանը, ինչը պահանջում էր առաջավոր համաշխարհային փորձի տեղայնացում և ներդրում:

Սթափ գնահատելով բանկերի արդյունավետ զարգացման միջազգային մոդելները՝ բանկի նոր ղեկավարությունը կարևորեց կորպորատիվ կառավարման նշանակությունը և հեռանկարը, քայլ առ քայլ վերակառուցելով բանկի ընթացիկ գործունեությունը, իսկ կառավարումը՝ կառուցելով կորպորատիվ սկզբունքների համաձայն:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման առաջին գործընթացներից հիշատակելի են հետևյալ միջոցառումները`

  • Ներքին հսկողության դերը բարձրացնելու նպատակով բանկի Վերահսկողության վարչությունը վերաենթարկվեց Խորհրդին (1998թ.),
  • Սկսվեց ձևավորվել բանկի զարգացման նոր մեթոդոլոգիական բազան,
  • Մշակվեցին բանկի գործունեության, կառավարման մարմինների գործառույթները սահմանող կարգերը և կանոնակարգերը,
  • Հստակորեն սահմանազատվեցին Խորհրդի և Գործադիր մարմնի գործառույթները,
  • Մշակվեց և բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվեց ժողովների հրավիրման կարգը, որտեղ հստակ սահմանված էին բաժնետերերի իրավունքները ժողովներին՝ ըստ այդմ բանկի կառավարմանը մասնակցելու հետ կապված,
  • Մշակվեց շահաբաժինների վճարման կարգը:

Բանկի նման կանոնակարգված և թափանցիկ գործելաոճն առավել գրավեց միջազգային խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը և հետաքրքրությունը և 2005թ. դրությամբ, բանկի հետ առավել ակտիվ համագործակցող միջազգային կառույցը` ՎԶԵԲ-ը դարձավ բանկի ռազմավարական բաժնետեր` 25% գումարած մեկ բաժնետոմս փայամասնակցությամբ:

Գաղտնիք չէ, որ կորպորատիվ կառավարումն ենթադրում է ոչ միայն օրենսդրությամբ սահմանվող բանկի գործունեության կառավարումը, թափանցիկությունը, շահերի պաշտպանությունը կարգավորվող դրույթները, այլ նաև գործարար էթիկայի և սովորույթներին բնորոշ նորմերի և սկզբունքների սահմանում: Նմանատիպ առաջին փաստաթուղթը բանկում ընդունվեց 2001 թվականին և հետագայում այն կատարելագործվեց: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Վարքականոնները վերանայվում են պարբերաբար` սահմաված կարգով:
Որպես կորպորատիվ կառավարման կարևորագույն տարր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում մշակվել և ներդրվել են ներքին հսկողության, ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի, բանկի անվտանգության ապահովման գործուն համակարգեր և մեխանիզմներ:

Հանդիսանալով ցուցակված ընկերություն՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մինչև յուրաքանչյուր տարեկան ժողովի հրավիրման մասին ծանուցումը կամ ծանուցմանը զուգահեռ իր կայքէջում հրապարակում է իր կողմից կորպորատիվ կառավարման կանոնագրքի դրույթներին հետևելու և այդ դրույթներին իր համապատասխանության մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն /Կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիր/:

ՀՀ օրենսդրական դաշտի զարգացմանը զուգահեռ մշտապես կատարելագործվում է բանկի ներքին իրավական դաշտը` գործող նորմատիվ ակտերը առավել նպատակաուղղված բանկի թափանցիկ գործելաոճին, իսկ վերը նշված ողջ գործընթացների արդյունավետ իրականացման կարևորագույն գրավականը` դա բանկի կայացած բարձր որակավորում ունեցող մասնագիտական թիմն է:

 

Հասցե՝ 0002 Երևան, Ամիրյան 23/1
Էլ-փոստ՝ board@aeb.am
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Խորհուրդ

2022
2021

2020

2019

2018

2017

2016

2015

2014

 

Թարմացվել է`30/03/2023 10:06