Պայմաններ
Վարկի նպատակը
Տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող վարկեր
Վարկի տեսակը
Առևտրային
Վարկի գումարը
10.000-25.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ և արտարժույթ
Տարեկան տոկոսադրույքը
Գրավադրվող դրամական միջոցի տոկոսադրույքին գումարած`   
Գրավադրվող դրամական միջոցների արժույթ                          Վարկի արժույթ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Գրավադրվող դրամական միջոցի տոկոսադրույքին գումարած
ՀՀ դրամ +4% +2% +2% -
ԱՄՆ դոլար +4%,min 14% +4% +4% -
Եվրո +4%,min 14% +5% +4% -
ՌԴ ռուբլի +4%,min 14% - - +4%
Փաստացի տոկոսադրույքը՝
ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 7.23-16.08%
Արտարժութային վարկերի դեպքում՝ 4.28-12.68%
Վարկի ժամկետը
Վարկի (բանկային երաշխիքի)/վարկային գծի մարման ժամկետը չի կարող գերազանցել ժամկետային ավանդի վերջնաժամկետին:
Մարումների հաճախականությունը
Վարկի մայր գումարի մարումները կատարվում են ամսական կամ ժամկետի վերջում Վարկի տոկոսների մարումները կատարվում են ամսական կամ նախապես
Ապահովվածությունը
Բանկում ներդրված ժամկետային ավանդներ Հաճախորդի ընթացիկ հաշվին առկա դրամական միջոցներ
Վարկ հարաբերած գրավի արժեքը
 
Գրավադրվող դրամական միջոցների արժույթ    ՀՀ դրամ    ԱՄՆ դոլար    Եվրո    ՌԴ ռուբլի
Վարկի (բանկային երաշխիքի) /վարկային գծի առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն
Տոկոսագումարները ամսական գանձելու պայմանով Տոկոսագումարները նախօրոք գանձելու պայմանով *
AMD USD EUR RUR AMD USD EUR RUR
95% 80% 80% - 100% 85% 85% -
80% 95% 80% - 85% 100% 85% -
80% 80% 95% - 85% 85% 100% -
70% - - 95% 75% - - 100%
                     
Տրամադրման եղանակը
Կանխիկ Անկանխիկ
Կոմիսիոն վճար
Չի սահմանվում
Կանխիկացման վճար
Չի սահմանվում
Դրական  որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
12 ամսից ավել՝ 5.000 դրամ
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 2 աշխատանքային օր
Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:  (մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում)
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի, Եվրոյի և ՌԴ ռուբլու փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒշադրություն: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով   սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
  1.ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր անձ Ռեզիդենտ իրավաբանական անձ Ով բանկում ունի ժամկետային ավանդ և/կամ բանկային հաշիվ
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Արտարժույթային դրամական միջոցների գրավադրմամբ ՀՀ դրամով տրամադրվող վարկի դեպքում հիմք է ընդունվում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկայում ձևավորված, տվյալ արտարժույթի միջին փոխարժեքը:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
Punct3. Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct4. Իրավասու մարմնի որոշումը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
Punct5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct6. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct7. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct8. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct9. Անձնագրի (պատճեն),
Punct10. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct11. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված):
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct3. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct4. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct5. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct6. Անձնագրի (պատճեն),
Punct7. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct8. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 28/08/2019 17:56