Պայմաններ
Վարկի նպատակը
 
Էներգաարդյունավետ հիմնական միջոցի համալրում
Վարկի տեսակը
Առևտրային
Վարկի գումարը
 
1.000.000-4.000.000 ՀՀ դրամ
 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
 
Տարեկան տոկոսադրույքը
 11-12%
 
Վարկի ժամկետը 
 
6-36 ամիս 
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
 
Ապահովվածությունը
 
Առնվազն 2 անձանց երաշխավորություն 
Տրամադրման եղանակը 
 
Կանխիկ կամ անկանխիկ
 
Կոմիսիոն վճարը
միանվագ վարկի գումարի 2%-ի չափով
Վարկի ձևակերպումն իրականացվում է
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
 
Մինչև 3 աշխատանքային օր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ  
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր Ռեզիդենտ իրավաբանական անձ Առևտրի դեպքում` նախորդող 3 ամսից ոչ պակաս գործունեության ժամկետ ունեցող, արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում` նախորդող 6 ամսից ոչ պակաս:
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն Անընդունելի երաշխավորություն Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում Վարկային ռեգիստրի բացասական եզրակացություն Այլ հիմնավոր պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կարող են խոչընդոտել վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
Punct3. Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct4. Իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
Punct5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct6. Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
Punct7. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct8. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct9. Անձնագրի (պատճեն),
Punct10. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct11. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
NoteԱնհատ ձեռնակատերերի կողմից ներկայացվող փաստաթղթերը
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct3. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct4. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct5. Անձնագրի (պատճեն),
Punct6. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct7. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված):
 
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 07/06/2019 09:37