Պայմաններ
 Վարկի նպատակը
 
Էներգաարդյունավետ հիմնական միջոցի համալրում
 Վարկի տեսակը
 
Առևտրային
 Վարկի գումարը
 
1.000.000- 500.000.000 ՀՀ դրամ
 Վարկի արժույթը
 
ՀՀ դրամ
 Տարեկան տոկոսադրույքը
 
11%
 Վարկի ժամկետը
 
1- 60 ամիս
 Ապահովվածությունը
 
Շարժական կամ անշարժ գույք, Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ
Վարկ հարաբերած գրավի արժեքը 
 
Վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը՝ 80% 
 Տրամադրման եղանակը
 
Կանխիկ կամ անկանխիկ, միանվագ և փուլերով
 Կոմիսիոն վճարը
 
միանվագ 0.5%, բայց ոչ ավել քան 100, 000 ՀՀ դրամ:
 Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից
 Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
 
Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր, Միջին, Փոքր և միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում:   
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր Ռեզիդենտ իրավաբանական անձ Առևտրի դեպքում` նախորդող 3 ամսից ոչ պակաս գործունեության ժամկետ ունեցող,, արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում` նախորդող 6 ամսից ոչ պակաս:
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
Ամսական, ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Ապահովագրությունը
Անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է հաճախորդի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 0.15-0.2%՝ կախված գրավի տեսակից:
Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվաում հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից` վերջինիս կողմից սահմանված սակագնով: Սակագները տատանվում են վարկի պայմանագրային գումարի 2.5-3% -ի չափով:
Ապահովագրության համար հիմք է ընդունվում նվազագույնը վարկի գումարը, առավելագույնը գրավի գնահատված արժեքը:
Գրավադրվող գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է՝ • Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ, • Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝ 12.000 ՀՀ դրամ,
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 16.000-25.000 ՀՀ դրամ,
Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000- 100.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն Անընդունելի երաշխավորություն Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում Վարկային ռեգիստրի բացասական եզրակացություն Այլ հիմնավոր պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կարող են խոչընդոտել վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՊետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctՏեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաե ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
PunctԿանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctԻրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
PunctՏեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
PunctՀիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
Punct Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
PunctԱնձնագրի (պատճեն),
PunctՎարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր,
PunctԱմուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
PunctԲանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
PunctՏեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո):
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
PunctՊետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
PunctՀարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
PunctՖինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct Տեղեկանքբյուջեիհանդեպներկապարտավորություններիվերաբերյալ (պարտադիրէ` 10 մլն. ՀՀդրամկամհամարժեքայլարժույթիգումարիցավելիվարկիդեպքում),
PunctԱրտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
PunctԱնձնագրի (պատճեն),
PunctՎարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր,
PunctԱմուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
Punct Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
PunctՏեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտությանդեպքում վերծանված),
PunctՏեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո):
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 12/07/2019 17:32