Գործող տոկոսադրույք

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ընդունում է ժամկետային ավանդներ հետևյալ  ժամկետներով, արժույթներով և պայմաններով.

«Հարմար-նոր» ժամկետային ավանդ
Ներգրավման ժամկետ (տարի)   ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար  ԱՄՆ դոլար (50,000 և ավելի)
1 անվանական % 8.25% 3.50% պայմանագրային
եկամտաբերություն 8.57% 3.56% -
1.5 անվանական % 8.75% 3.75% պայմանագրային
եկամտաբերություն 9.11% 3.82% -
2 անվանական % 9.25% 4.00% պայմանագրային
եկամտաբերություն 9.65% 4.07% -


 

Տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում՝ ըստ վաղեմության ժամկետների
Հաշվից քաղվածքների տրամադրում մինչև 1 ամիս 0
1ամսից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար 1,500 ՀՀ դրամ
3 ամսից մինչև 1 տարի կատարված գործարքների համար 2,500 ՀՀ դրամ
1 տարուց ավել կատարված գործարքների համար 5,000 ՀՀ դրամ
Ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքներ 5,000 ՀՀ դրամ
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ժամկետային ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման`  համաձայն <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքի:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ www.aeb.am :
Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր ավանդի (բանկային/քարտային հաշվի) վերաբերյալ սահմանված ձևի քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:

Բանկի կողմից հաճախորդներին տրամադրվող քաղվածքները նվազագույնը պետք է ներառեն «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով)  սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:

 ՈՒշադրությունԴուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսկան կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասնաելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

ՈՒշադրությունԴուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսկան կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասնաելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Պահանջներ

  1. Ներդրված «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարողմիակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
  2. Տոկոսագումարների վճարման պարբերականությունը սահմանվում է Ժամկետային ավանդի պայմանագրով` ամսական կամ ժամկետի վերջում,
  3. Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են բացառապես ՀՀ դրամով` անկախ ներդրված ավանդի արժույթից: Ընդ որում, արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկվածտոկոսագումարները ՀՀ դրամի են փոխարկվում վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկայում ձևավորված համապատասխան արժույթի միջին փոխարժեքով: Ներգրավված ավանդներիդիմաց հաշվարկված տոկոսագումարները ըստ ավանդատուի ցանկության վճարվում են կանխիկ կամ անկանխիկեղանակներով,
  4. Ավանդատուի կողմից ավանդը կամ դրա մի մասը «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրովնախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ավանդի պայմանագրով սահմանված տոկոսներիփոխարեն ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ բանկում ցպահանջավանդի համար տվյալ պահին սահմանված տոկոսների չափով, իսկ եթե արդեն վճարվել են ավանդիպայմանագրով սահմանված տոկոսները, ապա ցպահանջ ավանդի տոկոսի չափից ավելի հաշվարկված ևավանդատուին վճարված գումարի չափով ավանդը համարվում է վերադարձված: Ընդ որում, ավանդատուիկողմից ավանդի մի մասը ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում«ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակվում էմնացորդային գումարի վրա,
  5. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրիերկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում են ավանդի պայմանագրովսահմանված տոկոսները, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվումեն տոկոսագումարներ վերը նշված պարբերության համաձայն,
  6. «ՀԱՐՄԱՐ-ՆՈՐ» ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմիցչպահանջելու դեպքում պայմանագիրը ավանդատուի ընտրությամբ համարվում է երկարաձգված.
    1. նույն ժամկետով (այդ թվում՝ շարունակաբար յուրաքանչյուր երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝առավելագույնը երեք անգամ) երկարաձգման պահին բանկում գործող պայմաններով, կամ
    2. ցպահանջ ավանդների համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետայինավանդի պայմանագրով,
  7. Ավանդի տոկոսագումարները ավանդի պայմանագրով սահմանված ժամկետներում ավանդատուի կողմիցչստանալու դեպքում դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում,
  8. Ավանդատուն կարող է ներդրված Ավանդին ավելացնել լրացուցիչ դրամական գումարներ միայն Ավանդի վերադարձման ժամկետին նախորդող մինչև 90-րդ օրը պայմանագրի կնքման պահին ներդրվող Ավանդի գումարի կրկնապատիկից ոչ ավելի, իսկ Ավանդի ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգման ժամկետի լրանալուն նախորդող մինչև 90-րդ օրը կարող է կատարել ավելացում երկարաձգման պահին Ավանդի մնացորդի կրկնապատիկից ոչ ավելի: Ավանդին ավելացվող լրացուցիչ գումարների դիմաց հաշվարկվում են տոկոսներ Ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսների չափով և պայմաններով: Ավանդն ավելացնելուց հետո Ավանդի մասի վաղաժամկետ վերադարձման պահանջի դեպքում` առաջնահերթ վերադարձվում են Ավանդին ավելացված վերջին գումարները, իսկ դրանց համար ավանդի պայմանագրով սահմանված ցպահանջ տոկոսները հաշվարկվում են դրանք Ավանդին ավելացվելու հաջորդ օրվանից մինչև վաղաժամկետ վերադարձնելու նախորդ օրը:

Պահանջվող փաստաթղթեր՝

Անձը հաստատող փաստաթուղթ,

  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
  • ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Հաշվիչ
Ավանդային Հաշվիչ
յուրաքանչյուր
֊րդ օրը
յուրաքանչյուրամսվա
֊ին
Թարմացվել է` 18/11/2019 16:57