Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր
AEB Mobile:Ինչպե՞ս ակտիվացնել և օգտագործել AEB Mobile բջջային հավելվածը
Punct Ներբեռնեք AEB Mobile բջջային հավելվածը: Այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ,  լրացրեք դիմում- հայտ, որից հետո Ձեր կողմից նշված էլ. հասցեին կուղարկվի 1-ին նամակը՝ AEB Mobile բջջային հավելվածի մուտքանունը և նախնական գաղտնաբառը, ապա կուղարկվի 2-րդ նամակը՝ ակտիվացման կոդով և PIN կոդով:   Հաճախորդն իր էլեկտրոնային հասցեին ուղարկված մուտքանունով և ակտիվացման կոդով գրանցվում է AEB Mobile բջջային հավելվածում, բարեհաջող գրանցումից հետո հաճախորդի մուտքանունը լրացվում է ավտոմատ կերպով, ապա հաճախորդը  1-ին նամակով  ուղարկված  նախնական գաղտնաբառը մուտքագրելուց հետո պետք է 2-րդ նամակի  PIN կոդը մուտքագրի:
AEBMobile: Բջջային հեռախոսի  վնասման, կորստի, PIN կոդը մոռանալու կամ նոր բջջային հեռախոսի ձեռքբերման  դեպքում ինչպե՞ս ակտիվացնել նոր ներբեռնած AEB Mobile բջջային հավելվածը:
PunctԽնդրում ենք ստուգել համակարգում Ձեր մուտքագրած կոդի համապատասխանությունը Բանկի կողմից տրամադրված գրանցման կոդին։ Նշված հաղորդագրությունը ստացվում է այն դեպքում, եթե համակարգ մուտքագրած կոդը տարբերվում է Բանկի կողմից տրամադրված կոդից։ Եթե Ձեր մուտքագրած կոդը համապատասխանում է Բանկի կողմից տրամադրված կոդին, սակայն Դուք շարունակում եք ստանալ նշված հաղորդագրությունը, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հաճախորդների աջակցման ստորաբաժանման հետ կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ։
AEBMobile: Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. «Կապի ձախողում։ Խնդրում ենք  ստուգել ինտերնետ կապի առկայությունը։» Ի՞նչ է սա նշանակում։
PunctԽնդրում ենք ստուգել Ձեր բջջային հեռախոսի ինտերնետային կապը։ Եթե Ձեր բջջային հեռախոսը միացված չէ ինտերնետին, խնդրում ենք հեռախոսը միացնել ինտերնետին և կրկնել ակտիվացման գործընթացը։
AEB Mobile: Կարո՞ղ եմ արդյոք նույն ակտիվացման կոդը օգտագործել երկու անգամ։
PunctՆույն ակտիվացման կոդը չի կարող օգտագործվել մեկ  անգամից ավել գրանցման համար։ Այն  ակտիվացման ընթացքում կարող է օգտագործվել  միայն մեկ անգամ։ Եթե Դուք ջնջել եք հավելվածը կամ տոկենը, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ` ակտիվացման նոր կոդ և PIN կոդ ստանալու համար։
AEB Mobile: Ի՞նչ կլինի, եթե միանգամյա օգտագործման գաղտնաբառի գեներացման ժամանակ մուտքագրեմ սխալ PIN:
PunctԾրագիրը չի ստուգում Ձեր մուտքագրած PIN-ի ճշգրտությունը, և միանգամյա օգտագործման գաղտնաբառ կարող է գեներացնել նաև սխալ մուտքագրած PIN-ի համար։ Սակայն PIN-ի և միանգմայա օգտագործման գաղտնաբառի նման անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա գրանցվել կամ անցնել հաջորդ քայլերին։
Հնարավո՞ր է արդյոք վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում տույժերի կիրառությունը:
PunctՏույժերի կիրառությունը հնարավոր է որոշ վարկատեսակների դեպքում: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարկերին և պայմաններին:
Հնարավո՞ր է արդյոք գրավադրված ավտոմեքենաների հետագա տարիների ապահովագրությունը կատարել` ելնելով վարկի մնացորդի գումարից:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի առաջնային և երկրորդային շուկաների ավտովարկերին:
Հնարավո՞ր է արդյոք ստանալ անշարժ գույքի գրավով վարկ` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի:
Հնարավո՞ր է արդյոք ստանալ նոր վարկ կամ վարկային գիծ` առանց նախկին վարկը ամբողջովին մարելու:
PunctՈրոշ դեպքերում հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարկերին և պայմաններին:
Հնարավո՞ր է արդյոք գրավադրել մարզում գտնվող անշարժ գույքը:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անշարժ գույքի գրավադրմամբ վարկին:
Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր ապառիկ եղանակով:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից կարող եք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր՝ ապառիկ եղանակով:
Հնարավոր է արդյոք ավանդի տոկոսագումարի կապիտալացում:
PunctՄանկանան  և <<Կամավոր կուտակային>> ավանդատեսակների դեպքում հնարավոր է, մյուս ավանդատեսակների դեպքում՝ ոչ:
Հնարավո՞ր է արդյոք ավանդը ժամկետից շուտ խզելու դեպքում պահպանել կուտակված տոկոսագումարը:
Punct Մանկանան ավանդը  պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելու դեպքում նախկինում հաշվեգրված տոկոսագումարը պահպանվում է (բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվը ընկած ժամանակահատվածը, իսկ <<Կամավոր կուտակային>> և <<Շահավետ>> ավանդատեսակների դեպքում սահմանված տոկոսագումարի փոխարեն ավանդի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար պայմանագրով սահմանված վաղաժամկետ վերադարձվող Ավանդի վերահաշվարկվող տոկոսադրույքի չափով:
Հնարավո՞ր է արդյոք մինչև 6 ամիս ժամկետով ներդրված ավանդին գումար ավելացնել:
Punct«Դասական» ավանդին հնարավոր է գումար ավելացնել համապատասխանաբար երկարաձգման պահին ավանդի մնացորդի կրկնապատիկի և երկարաձգման պահին ավանդի մնացորդի գումարի չափով:
Հնարավոր է ավանդի գումարին պարբերաբար կատարել համալրումներ, ինչ հաճախականությամբ և մինչև երբ:
Punct <<Եկամտահարկի կուտակումով>> ավանդատեսակի դեպքում թույլատրվում է կատարել համալրումներ եռամսյակը մեկ անգամ և յուրաքանչյուր համալրումը սկզբնական ներդրված գումարի եռապատիկից ոչ ավել
Punct <<Կամավոր կուտակային>> ավանդատեսակի դեպքում ավանդը ներդնելու հաջորդ ամսվանից սկսած մինչև Ավանդը վերադարձնելու նախորդ ամիսը Ավանդին կարող է կատարվել համալրում ամսական մեկ անգամ և յուրաքանչյուր համալրումը չի կարող գերազանցել սկզբնական ներդրված գումարի չափը
PunctԺամկետային ավանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու կամ այդ ժամկետից ոչ պակաս ժամկետով երկարաձգվելու դեպքերում ավանդատուն կարող է ավելացնել ավանդին լրացուցիչ գումարներ միայն ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին ավանդի գումարի մնացորդի չափից որ ավելի գումարով: <<Հարմար Նոր>> ավանդատեսակի դեպքում Ավանդը կարող է համալրվել վերադարձման ժամկետին նախորդող մինչև 90-րդ օրը պայմանագրի կնքման պահին ներդրվող Ավանդի գումարի կրկնապատիկից ոչ ավելի, իսկ Ավանդի ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգման ժամկետի լրանալուն նախորդող մինչև 90-րդ օրը կարող է կատարել ավելացում երկարաձգման պահին Ավանդի մնացորդի կրկնապատիկից ոչ ավելի:
Հնարավո՞ր է արդյոք ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները փոխանցել քարտային հաշվին:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հնարավորություն է տալիս ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ստանալ քարտային հաշվով, քարտը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ:  Մինչև 300.000 ՀՀ Դրամ անվանդ ներդնելու դեպքում անվճար տրամադրվում է ArCa Classic քարտատեսակ:  300.000 ՀՀ Դրամ և ավել գումար ներդնելու դեպքում անվճար տրամադրվում է MasterCard Standart քարտատեսակ:
Հնարավոր է արդյո՞ք կենսաթոշակային պլաստիկ քարտով վարկային գծի տրամադրում:
PunctԱյո, կենսաթոշակային քարտերի դեպքում վարկային գծի տրամադրում հնարավոր է: Տե՛ս, «Կենսաթոշակային» վարկային գծի պայմանները:
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտի PIN կոդն ընտրել ինքնուրույն և ընթացքում անհրաժեշտության դեպքում փոփոխել` առանց բանկ այցելելու` բանկոմատի միջոցով:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առավելագույնս կարևորելով Ձեր միջոցների պաշտպանվածությունն ու անվտանգությունը, զերծ է մնում նման հնարավորություն ընձեռելուց:
Հնարավոր է արդյո՞ք ArCa պլաստիկ քարտերով մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման սահմանաչափը մեծացնել:
PunctԲանկի վարչության կողմից հաստատված Սակագներ և դրույքաչափերում սահմանվում է կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի օրական ավելացում
Հնարավոր է արդյո՞ք երկրից բացակայելու դեպքում պլաստիկ քարտից օգտվի ընտանիքի անդամներից մեկը:
PunctՀնարավոր է Ձեր քարտին կցել քարտ՝ առանձին գաղտնաբառով, որի միջոցով Ձեր ընտանիքի անդամները կարող են օգտվել Ձեր քարտային հաշվից:
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտ տրամադրել ավելի շուտ՝ հավելյալ վճարով:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի պլաստիկ քարտերի:
Հնարավոր է արդյո՞ք արտերկրից անհաշիվ փոխանցումներ ստանալ քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:
PunctԱյո, հնարավոր է: Արտերկրից անհաշիվ փոխանցումներ կարող եք ստանալ հաշված րոպեների ընթացքում Cash2Card ծառայության օգնությամբ:
Հնարավոր է արդյո՞ք ունենալ բազմարժութային պլաստիկ քարտ:
Punct Բազմարժույթային պլաստիկ քարտեր առայժմ չեն թողարկվում, սակայն ՀՀ բանկերի կողմից թողարկված տարբեր արժույթներով քարտերի միջև հնարավոր է կատարել փոխանցումներ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում (մասնաճյուղեր և Գլխավոր գրասենյակ) արտարժույթային պլաստիկ քարտերից կանխիկացումը հնարավոր է կատարել արտարժույթով և ՀՀ դրամով, իսկ բանկոմատներից՝ միայն ՀՀ դրամով:
Արդյոք հնարավո՞ր է TelCell համակարգի միջոցով իրականացնել քարտային հաշվի համալրում:
Punct Այո´, քարտային հաշվի համալրումներ հնարավոր է իրականացնել TellCell համակարգի, ինչպես նաև EasyPay, iDram և Mobidram  վճարահաշվարկային համակարգերի միջոցով:
Արդյոք հնարավո՞ր է պլաստիկ քարտի PIN կոդն ինքնուրույն ընտրել և ընթացքում փոփոխել:
Punct Ներկայում վճարային քարտերի PIN կոդը փակ ծրարով տրամադրվում է քարտի հետ միասին, որը հաճախորդը ցանկացած պահի կարող է բանկոմատի միջոցով փոփոխել:
Արդյոք հնարավո՞ր է պլաստիկ քարտին մուտքագրել գումար և փոխանցել մեկ այլ քարտային հաշվին:
Punct Վճարումներ հնարվոր է կատարել  ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի միջոցով, ինչպես նաև AEB Mobile հավելվածի քարտից քարտ փոխանցման միջոցով: Իսկ քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվի հնարավոր է կատարել փոխանցում AEB Mobile հավելվածի Փոխանցում Հայաստանում բաժնից: Ի դեպ, ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի մուտքն իրականացվում է միևնույն մուտքանունով և գաղտնաբառով:
Արդյոք հնարավո՞ր է քարտին մուտքագրված գումարն անմիջապես ակտիվացնել:
Punct Քարտին մուտքագրված գումարը ակտիվանում է 15-20 րոպեի ընթացքում, իսկ առավոտյան 9:30-ից 12:00-ն մուտքագրված գումարները մինչև 13:00-ը:
Արդյոք հնարավո՞ր է, որ քարտի PIN կոդը 3 անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը չառգրավվի բանկոմատի կողմից:
Punct Ո՛չ, հնարավոր չէ: Քարտի PIN կոդը երեք անգամ սխալ  մուտքագրելու դեպքում բանկոմատը առգրավում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Արդյոք հնարավո՞ր է նոր ապաբլոկավորված քարտով գործարք իրականացնել միանգամից POS  տերմինալով:
Punct Ո՛չ: Քարտն ապաբլոկավորելուց հետո պետք է գործարքի գոնե մեկ փորձ կամ մնացորդի հարցում կատարել բանկոմատի միջոցով, որից հետո միայն՝ POSտերմինալով: Հակառակ դեպքում քարտը նորից կբլոկավորվի:
Արդյոք հնարավո՞ր է ArCa Classic MIR  քարտն օգտագործել արտասահմանում:
Punct Այո´: ArCa Classic MIR  քարտերը հնարավոր է օգտագործել ՌԴ-ում, Ղրիմում, ինչպես նաև այն բոլոր երկրներում, որոնք միացել են ՌԴ NSPK վճարահաշվարկային համակարգին: Առավել մանրամասն https://mironline.ru/payment-system/geo/ հասցեում:
Արդյոք հնարավո՞ր է առանց PriorityPass քարտերի սպասարկվել LoungeKey-երում::
Punct Այո´: Visa Infinite և Visa Platinum քարտերը ներառում են PriorityPass ծառայությունը: Յուրաքանչյուր Visa Infinite քարտապան կարող է տարեկան 6 անգամ անվճար օգտվել LoungeKey-երում, իսկ Visa Platinum  քարտատերերը՝ 2 անգամ: Մնացած բոլոր դեպքերում, ներառյալ իր ուղեկցությամբ գտնվող անձանց համար, վճարում է 27 ԱՄՆ դոլարին համարժեք արժույթ կամ արտարժույթ:
Հնարավո՞ր է MasterCard ARMECs Gold և  Standart քարտերին կցել այլ քարտ կամ վաղաժամկետ վարկային գիծը ամբողջությամբ մարելուց հետո օգտագործել այն:
Punct Ո՛չ: MasterCard ARMECs  քարտերին այլ վճարային քարտեր չեն կցվում, իսկ վարկային գիծն ամբողջությամբ մարելու դեպքում փակվում է նաև քարտը:
Արդյոք հնարավո՞ր է առանց Բանկ այցելելու ստանալ Visa Infinite քարտի ապահովագրական պոլիսը:
Punct Այո´, հնարավոր է: Անհրաժեշտ է անցնել http://www.cardholderbenefitsonline.com/ հղումով և Inshurance Benefits բաժնի համապատասխան դաշտում լրացնել Visa Infinite քարտի 16 նիշերը, և ստանալ ապահովագրական պոլիսի ձևանմուշը: Ձևանմուշը լրացնելուց հետո ապահովագրական պոլիսն ուժի մեջ է լինում լրացման օրվանից 90 օր ժամկետով: Ապահովագրական պոլիսը գործում է, եթե վճարված գումարի նվազագույնը 50%-ը կատարվել է Visa Infinite քարտով:
Արդյոք հնարավո՞ր է առանց բանկ այցելելու կատարել վճարումներ:
Punct Վճարումներ հնարավոր է իրականացնել ցանկացած վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև AEB Mobile հավելվածի և https://payments.aeb.am  ինտերնետային հարթակի օգնությամբ: Նշված ինտերնետային հարթակում հնարավոր է իրականացնել վճարումներ, վարկի մարում, հաշվի և քարտի համալրումներ:
   
Թարմացվել է`
Թարմացվել է` 07/04/2020 18:05