86 86
ENG

Նորություններ

09.09.2024

Ստացի՛ր աշխատավարձդ Հայէկոնոմբանկի քարտերով և օգտվի՛ր Profit Plus փաթեթի բազում պլյուսներից: 

Դիմելով Guru քարտատեսակներից որևէ մեկի համար, Visa Classic, Mastercard Standard, ArCa Classic  աշխատավարձային քարտերը կստանաս անվճար*, իսկ Guru քարտերը կարող ես ձեռք բերել իջեցված տարեկան վճարով՝

Արդյունքում կկանխիկացնես աշխատավարձդ առանց վճարի, իսկ միջոցներդ տեղափոխելով Գուրու քարտերին կստանաս.

  • 0.5-1% cashback բոլոր անկանխիկ վճարումների համար 
  • 4% եկամուտ դրամային հաշվի վրա
  • մինչև 51 օր անտոկոս վարկային գիծ
  • և կօգտվես քարտերի բազում այլ առավելություններից՝ Guru, Guru Travel

Այս ամենից բացի քեզ սպասում են բազում պլյուսներ.

  • աշխատավարձային վարկային գիծ եկամտի տասնապատիկի չափով՝ կախված աշխատատեղի ոլորտից՝ սկսած 13.5%-ից
  • անշարժ գույքի գրավով վարկեր մինչև 1% իջեցված տոկոսադրույքով
  • անվճար հաշիվ
  • 24/7 հասանելի մոբայլ հավելված և հաճախորդների աջակցման կենտրոն
  • բանկոմատների և մասնաճյուղերի լայն ցանց

Առաջարկը գործում է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:

 

* Անվճար աշխատավարձային քարտ կարող են ստանալ միայն նոր հաճախորդները:

 

Սույն ակցիան չի տարածվում AEB Mobile հավելվածով քարտեր պատվիրելիս. անհրաժեշտ է մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ:

Ակցիայի ժամանակահատվածում (ս/թ սեպտեմբերի 9-դեկտեմբերի 31-ը) AEB Guru Digital քարտերի համար կգործի 50% զեղչ՝ 1,000 դրամ տարեկան սպասարկման վարձ AEB Mobile հավելվածով պատվիրելիս բոլոր հաճախորդների համար:

Թարմացվել է` 03/10/2024 15:24