Պայմաններ
Վարկի նպատակը
Տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող վարկեր
Վարկի տեսակը
Առևտրային
Վարկի գումարը
2.500.001- 6.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Տարեկան տոկոսադրույքը
Ժամկետ 
ՀՀ դրամի դեպքում
Արտարժույթի դեպքում
12-23 ամիս
14%
12%
24-48 ամիս
16%
14%
Փաստացի տոկոսադրույքը՝
ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 17.39-20.71%
Արտարժութային վարկերի դեպքում՝ 13.87-16.77%

ԳՀՀ ՓՄՁ  ծրագրով Գործարար կանանց վարկերը տրամադրվում են
Ժամկետ
Արժույթ
Տոկոսադրույք
12-48 ամիս
ՀՀ դրամ
13%
Փաստացի տոկոսադրույքը` 13.8-14.91%

ԳՀՀ ծրագրով
Արժույթ ՀՀ դրամ
Ժամկետ 12-48 ամիս
Տոկոս 13.4%
Փաստացի տոկոսադրույքը` 14.25-15.36%
Վարկի ժամկետը
12-48 ամիս
Կանխիկացման վճար
0.5%
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Դրական  որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական
Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն:
Ապահովվածությունը
Առնվազն 2 անձանց երաշխավորություն
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
12 ամսից ավել՝ 5.000 դրամ
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
  
Մինչև 3 աշխատանքային օր
 
Կոմիսիոն վճարը 
  
• ՀՀ դրամի դեպքում` միանվագ վարկի գումարի 2 %-ի չափով,
• Արտարժույթի դեպքում` միանվագ վարկի գումարի 1%-ի չափով,
• ԳՀՀ ծրագրով և ԳՀՀ ՓՄՁ  ծրագրով Գործարար կանանց վարկերի տրամադրման դեպքում կոմիսիոն վճար չի գանձվում:
Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:  (մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում)
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒշադրություն: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով   սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
  1.ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր անձ Ռեզիդենտ իրավաբանական անձ Առևտրի դեպքում` նախորդող 3 ամսից ոչ պակաս գործունեության ժամկետ ունեցող, արտադրության և սպասարկման ոլորտի դեպքում` նախորդող 6 ամսից ոչ պակաս:
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) կամ Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն Անընդունելի երաշխավորություն Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում Վարկային ռեգիստրի բացասական եզրակացություն Այլ հիմնավոր պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կարող են խոչընդոտել վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկի մասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տույժ այդ գումարի 5%-ի չափով:
Ուշադրություն. Գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն.«Մեծ տոնավաճառ» ՍՊԸ-ի հետ «Երևան» տոնավաճառում վարձակալած տաղավարի գործող պայմանագիր ներկայացրած հաճախորդների համար սահմանվում են արտոնյալ պայմաններ` ՀՀ դրամով տրվող վարկերի համար 16% տարեկան նվազագույն տոկոսադրույք, ԱՄՆ դոլարով տրվող վարկերի համար 13% տարեկան նվազագույն տոկոսադրույք:
Ուշադրություն. Կոշիկների և կոշիկների կիասաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող հաճախորդների համար սահմանվում են արտոնյալ պայմաններ` ՀՀ դրամով տրվող վարկերի համար 15% տարեկան նվազագույն տոկոսադրույք, ԱՄՆ դոլարով տրվող վարկերի համար 13% տարեկան նվազագույն տոկոսադրույք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
Punct3. Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct4. Իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
Punct5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct6. Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
Punct7. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct8. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct9. Անձնագրի (պատճեն),
Punct10. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct11. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
 
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը  
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct3. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct4. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct5. Անձնագրի (պատճեն),
Punct6. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct7. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված):
 
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 28/08/2019 17:52