86 86
ENG

Դասական

Ընդհանուր տեղեկատվություն
Ավանդը կարելի է ներդնել Online Banking կամ Mobile Banking հեռակառավարման համակարգերով:
Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներից «ԴԱՍԱԿԱՆ» ժամկետային ավանդը ներգրավում է ներքոնշյալ պայմաններով`
ՀՀ Դրամ
Punct
Նվազագույն գումար 100,000 ՀՀ դրամ
Ներգրավման    ժամկետ  20-ից -30օր  31-ից - 90 օր   91-ից -182 օր  183 ից- 366 օր  367 ից - 545 օր  546 ից - 733 օր  734 ից - 1095 օր 
Տոկոսագումարի վճարումը ամսական
տարեկան տոկոսադրույք - 5.30% 6.25% 7.25% 9.00% 9.25% 9.25%
տոկոսային եկամտաբերություն - 5.43% 6.43% 7.50% 9.38% 9.65% 9.65%
Տոկոսագումարի վճարումը եռամսյակային
տարեկան տոկոսադրույք - - - 7.35% 9.10% 9.35% 9.35%
տոկոսային եկամտաբերություն - - - 7.56% 9.42% 9.68% 9.68%
Տոկոսագումարի վճարումը ժամկետի վերջում
տարեկան տոկոսադրույք 3.00% 5.50% 6.50% 7.75% 9.25% 9.50% 9.50%
տոկոսային եկամտաբերություն 3.04% 5.62% 6.61% 7.75% 9.05% 9.08% 8.72%
ԱՄՆ դոլար
Punct
Նվազագույն գումար 200 ԱՄՆ դոլար, առավելագույն գումար մինչև 100,000 ԱՄՆ դոլար
Տոկոսագումարի վճարումը ամսական
Ներգրավման ժամկետ  20-ից -30օր  31-ից - 90 օր   91-ից -182 օր 183 ից- 366 օր 367 ից - 545 օր  546 ից - 733 օր 734 ից - 1095 օր
տարեկան տոկոսադրույք - 0.90% 1.90% 3.0% 4.10% 4.20% 4.30%
տոկոսային եկամտաբերություն - 0.90% 1.92% 3.04% 4.18% 4.28% 4.39%
Տոկոսագումարի վճարումը եռամսյակային
տարեկան տոկոսադրույք - - - 3.15% 4.15% 4.25% 4.35%
տոկոսային եկամտաբերություն - - - 3.19% 4.22% 4.32% 4.42%
Տոկոսագումարի վճարումը ժամկետի վերջում
տարեկան տոկոսադրույք - 1.00% 2.00% 3.30% 4.30% 4.4% 4.5%
տոկոսային եկամտաբերություն - 1.00% 2.01% 3.3% 4.6% 4.31% 4.31%
100, 000 ԱՄՆ դոլար և ավելի գումարով ավանդի ընդունումը պայմանագրային
 ԵՎՐՈ 
Punct
 Նվազագույն գումար 200 ԵՎՐՈ, առավելագույն գումար մինչև 100,000 ԵՎՐՈ
Տոկոսագումարի վճարումը ամսական
Ներգրավման ժամկետ  20-ից -30օր  31-ից - 90 օր   91-ից -182 օր  183 ից- 366 օր  367 ից - 545 օր 546 ից - 733 օր  734 ից - 1095 օր
տարեկան տոկոսադրույք - - 0.20% 1.30% 2.10% 2.30% 2.55%
տոկոսային եկամտաբերություն - - 0.20% 1.31% 2.12% 2.32% 2.58%
Տոկոսագումարի վճարումը եռամսյակային
տարեկան տոկոսադրույք - - - 1.35% 2.15% 2.35% 2.60%
տոկոսային եկամտաբերություն - - - 1.36% 2.17% 2.38% 2.63%
Տոկոսագումարի վճարումը ժամկետի վերջում
տարեկան տոկոսադրույք - - 0.25% 1.5% 2.25% 2.50% 2.75%
տոկոսային եկամտաբերություն - - 0.25% 1.5% 2.24% 2.47% 2.68%
100, 000 ԵՎՐՈ և ավելի գումարով ավանդի ընդունումը պայմանագրային
   ՌԴ ռուբլի 
Punct
Նվազագույն գումար 10,000 ՌԴ ռուբլի, առավելագույն գումար մինչև 5,000,000 ՌԴ ռուբլի
Տոկոսագումարի վճարումը ամսական
Ներգրավման ժամկետ  20-ից -30օր  31-ից - 90 օր 91-ից- 182 օր  183 ից- 366 օր  367 ից - 545 օր 546 ից - 733 օր  734 ից - 1095 օր
տարեկան տոկոսադրույք - 3.00% 4.00% 4.75% 5.50% 5.75% 6.00%
տոկոսային եկամտաբերություն   3.04% 4.07% 4.85% 5.64% 5.90% 6.17%
Տոկոսագումարի վճարումը եռամսյակային
տարեկան տոկոսադրույք - - - 4.85% 5.60% 5.85% 6.10%
տոկոսային եկամտաբերություն - - - 4.94% 5.72% 5.98% 6.24%
Տոկոսագումարի վճարումը ժամկետի վերջում
տարեկան տոկոսադրույք - 3.25% 4.25% 5.00% 5.75% 6.00% 6.25%
տոկոսային եկամտաբերություն - 3.29% 4.30% 5.0% 5.67% 5.83% 5.9%
5,000,000 ՌԴ ռուբլի և ավելի գումարով ավանդի ընդունումը պայմանգրային տարին ընդունելով 365 օր, նահանջ տարվա համար 366 օր
Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 

- Ավանդի ներգրավման ծառայություն բանկի «Ռոսիա-1» և «Արարատյան» մասնաճյուղերը չեն մատուցում:
- Ավանդը կարող է ներդրվել նաև Online Banking կամ Mobile Banking հեռակառավարման համակարգերով (սպասարկման պայմանների ու կարգի մանրամասները ներկայացված են «AEB Online»/«AEB Mobile» համակարգերի տեղեկատվական ամփոփագրում):

Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Ելնելով ավանդի ծավալից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ավանդատուներին նվիրում է անվճար պլաստիկ քարտ`
     ա/ ArCa classic տեսակի քարտ ցանկացած ծավալի դեպքում:
     բ/ 300 000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթից բարձր`  Master Card Standard, Master Card Gold, VISA Classic, VISA Gold տեսակի պլաստիկ քարտեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ  ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ

Պահանջներ
  1. Դասական ավանդի տեսակը՝ ժամկետային:
  2. Ավանդը ներդրվում է նվազագույնը 20 և առավելագույնը 1095 օր ժամկետով:
  3. Հաշվեգրված տոկոսագումարը չի կապիտալացվում և վճարվում է ավանդատուին ամսական, եռամսյակային պարբերականությամբ կամ ավանդային պայամանագրի ժամկետի վերջում:
  4. Տոկոսագումարը հաշվարկվում է ներդրված ավանդի գումարի մնացորդի վրա:
  5. Ավանդի տոկոսները հաշվարկվում են Ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը:
  6. Ավանդը կամ դրա մի մասը մինչև Ավանդի վերադարձման ժամկետը լրանալը պահանջվելու դեպքում՝ համապատասխանաբար Ավանդի կամ պահանջվող մասի դիմաց պայմանգրով սահմանված տոկոսների փոխարեն հաշվարկվում են տոկոսներ՝ տարեկան 0 % տոկոսադրույքի չափով, իսկ եթե արդեն Ավանդատուին վճարվել են տոկոսները, ապա վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
  7. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են պայամանագրի երկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում է ավանդի պայմանագրով սահմանված տոկոսագումարը, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար՝ 6. կետի դրույթներին համապատասխան:
  8. Ավանդի տոկոսները Ավանդատուի կողմից չստանալու դեպքում՝ դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում:
  9. Ավանդի վերադարձման ժամկետը լրանալու օրը Ավանդը չպահանջվելու դեպքում (եթե Ավանդի վերադարձման այլ ժամկետ չի սահմանվել Կողմերի համաձայնությամբ), Ավանդի վերադարձման ժամկետը Ավանդատուի ընտրությամբ կարող է ինքնաբերաբար երկարաձգվել նախորդ ժամկետով (շարունակաբար, բայց ոչ ավել երեք անգամից) և Ավանդի դիմաց կհաշվարկվեն տոկոսներ տվյալ ավանդատեսակի համար երկարաձգման օրվա դրությամբ Բանկի սահմանած տոկոսների չափով: Եթե տվյալ ավանդատեսակի գործողությունը Բանկի կողմից դադադարեցվել է, ապա Ավանդի վերադարձման ժամկետը ինքնաբերաբար չի երկարաձգվում և մինչև Ավանդի փաստացի պահանջվելը Ավանդի դիմաց հաշվարկվում են տոկոսներ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:
  10. Ավանդատուն կարող է ավելացնել Ավանդին լրացուցիչ գումարներ (որոնց նկատմամբ հաշվարկվում են պայմանագրով սահմանվող տոկոսները) հետևյալ դեպքերում`
    - Ավանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու (այդ ժամկետով երկարաձգվելու) դեպքում` միայն Ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ոչ ավել ներդրման (երկարաձգման) պահին Ավանդի մնացորդային գումարի չափից:
    - Ավանդը 274 օրից պակաս ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու դեպքում՝ Ավանդին գումարներ չեն կարող ավելացվել, իսկ նման պայմանով երկարաձգվելու դեպքում` գումարներ կարող են ավելացվել միայն երկարաձգման օրը և ոչ ավել Ավանդի մնացորդային գումարի չափից:
  11. Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել պայմանագրում նշված տոկոսները՝ Ավանդը վերադարձվելու պայմանով Պայմանագրով սահմանված ժամկետում:
  12. Եթե Ավանդի վերադարձման ժամկետը լրանալուց Ավանդը չի պահանջվել և Ավանդի վերադարձման ժամկետը չի երկարաձգվել, ապա մինչև Ավանդի փաստացի պահանջվելը Ավանդի դիմաց հաշվարկվում են տոկոսներ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:
  13. Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով:
  14. Երրորդ անձանց կողմից ավանդը չի կարող համալրվել:
    - Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով:
  15. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
  16. Բանկը հանդիսանում է հարկային գործակալ ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնցից ներգրաված ավանդների դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման ՀՀ «Հարկային օրենսգրքի» 7-րդ բաժնի դրույթներով:
  17. Ավանդները երաշխավորվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձաայն.
  • Միայն ՀՀ դրամով բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է,
  • Միայն արտարժութային բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է,
  • ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում,եթե դրամային բանկային ավանդը մեծ է յոթ միլիոն հայակական դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով,
  • ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում, եթե դրամային բանկային ավանդը պակաս է յոթ միլիոն հայակական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

19. ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)

20. ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»)

21. «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»

22. «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` https://www.fininfo.am/avand

23. Ավանդատուի կողմից ավանդը ներդնելու համար պահանջվում է՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար)
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Հաշվիչ

Ավանդային Հաշվիչ

Թարմացվել է` 03/10/2024 09:56