Գործող տոկոսադրույք

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ֆիզիկական անձանցից ընդունում է ժամկետային ավանդներ հետևյալ  ժամկետներով, արժույթներով և պայմաններով.

 

                                                                        ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ

 

Տոկոսագումարների վճարումը ամսական
Ներգրավման ժամկետ /օր/                                        Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ           ԱՄՆ դոլար                   Եվրո  ՌԴ ռուբլի
   մինչև 50,000 ԱՄՆ     դոլար     50,000 ԱՄՆ դոլար և ավելի     մինչև  50,000Եվրո       50,000 Եվրո և       ավելի
 30 - 90   անվանական %  5.30%  0.90% պայմանագրային - պայմանագրային  3.75%
 եկամտաբերություն   5.43%  0.90% - - -  3.82%
  91 -182    անվանական %  6.50%  1.90% պայմանագրային  0.20% պայմանագրային  4.75%
 եկամտաբերություն  6.70%  1.92% -  0.20% -  4.85%
 183 - 274   անվանական %  7.25%  2.80% պայմանագրային  0.90% պայմանագրային  5.50%
 եկամտաբերություն  7.50%  2.84% -  0.90% -  5.64%
 275 - 366   անվանական %  8.00%  3.50% պայմանագրային  1.30% պայմանագրային  5.75%
 եկամտաբերություն  8.30%  3.56% -  1.31% -  5.90%
 367 - 545  անվանական %  9.00%  4.10% պայմանագրային  2.10% պայմանագրային  6.25%
 եկամտաբերություն  9.38%  4.18% -  2.12% -  6.43%
 546 - 728  անվանական %  9.50%  4.30% պայմանագրային  2.30% պայմանագրային  6.50%
 եկամտաբերություն  9.92%  4.39% -  2.32% -  6.70%

 

Տոկոսագումարների վճարումը եռամսյակային

Ներգրավման ժամկետ /օր/                                           Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ     ԱՄՆ դոլար                   Եվրո  ՌԴ ռուբլի
    մինչև 50,000 ԱՄՆ դոլար     50,000 ԱՄՆ դոլար և ավելի     մինչև 50,000Եվրո   50,000 Եվրո և             ավելի
 183 - 274   անվանական %  7.35%  2.85% պայմանագրային  0.95%  պայմանագրային  5.60%
 եկամտաբերություն  7.56%  2.88% -  0.95% -  5.72%
 275 - 366   անվանական %  8.10%  3.55% պայմանագրային  1.35%  պայմանագրային  5.85%
 եկամտաբերություն  8.35%  3.60%  1.36% -  5.98%
 367 - 545  անվանական %  9.10%  4.15% պայմանագրային  2.15%  պայմանագրային  6.35%
 եկամտաբերություն  9.42%  4.22% -  2.17% -  6.50%
 546 - 728  անվանական %  9.60%  4.35% պայմանագրային  2.35%  պայմանագրային  6.60%
 եկամտաբերություն  9.95%  4.42% -  2.37% -  6.77%

 

Տոկոսագումարների վճարումը ժամկետի վերջում

Ներգրավման ժամկետ /օր/                                      Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ           ԱՄՆ դոլար                 Եվրո ՌԴ ռուբլի
     մինչև 50,000 ԱՄՆ     դոլար     50,000 ԱՄՆ դոլար և ավելի       մինչև 50,000Եվրո 50,000 Եվրո և           ավելի
 20 - 29  անվանական %  3.00% - պայմանագրային - պայմանագրային -
 եկամտաբերություն  3.04% - - - - -
 30 - 90  անվանական %  5.50%  1.00% պայմանագրային - պայմանագրային  4.00%
 եկամտաբերություն  5.62%  1.00% - - -  4.06%
  91 -182   անվանական %  6.75%  2.00% պայմանագրային  0.25% պայմանագրային  5.00%
 եկամտաբերություն  6.86%  2.01% -  0.25% -  5.06%
 183 - 274   անվանական %  7.75%  3.00% պայմանագրային  1.00% պայմանագրային  5.75%
 եկամտաբերություն  7.82%  3.01% -  1.00% -  5.79%
 275 - 366   անվանական %  8.50%  3.75% պայմանագրային  1.50% պայմանագրային  6.00%
 եկամտաբերություն  8.50%  3.75% -  1.50% -  6.00%
 367 - 545  անվանական %  9.25%  4.25% պայմանագրային  2.25% պայմանագրային   6.50%
 եկամտաբերություն  9.05%  4.21% -  2.24% -  6.40%
 546 - 728  անվանական %  9.75%  4.50% պայմանագրային  2.50% պայմանագրային  6.75%
 եկամտաբերություն  9.32%  4.40% -  2.47% -  6.54%

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ժամկետային ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման`  համաձայն <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքի:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր ավանդի (բանկային/քարտային հաշվի) վերաբերյալ սահմանված ձևի քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:

Բանկի կողմից հաճախորդներին տրամադրվող քաղվածքները նվազագույնը պետք է ներառեն «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով)  սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ www.aeb.am :

ՈՒշադրությունԴուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսկան կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասնաելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
Անձը հաստատող փաստաթուղթ,
Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Պահանջներ
1. Ներդրված ժամկետային ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, 2. Տոկոսագումարների վճարման պարբերականությունը սահմանվում է Ժամկետային ավանդի պայմանագրով` ամսական,եռամսյակային և ժամկետի վերջում, 3. Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ վճարվում են ՀՀ դրամով/տվյալ արժույթով: Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ՀՀ դրամի են փոխարկվում վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկայում ձևավորված համապատասխան արժույթի միջին փոխարժեքով: Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ըստ ավանդատուի ցանկության վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակներով: 4. Ավանդատուի կողմից ավանդը կամ դրա մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների փոխարեն ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ բանկում ցպահանջ ավանդի համար տվյալ պահին սահմանված տոկոսների չափով, իսկ եթե արդեն վճարվել են ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսները, ապա ցպահանջ ավանդի տոկոսի չափից ավելի հաշվարկված և ավանդատուին վճարված գումարի չափով ավանդը համարվում է վերադարձված: Ընդ որում, ավանդատուի կողմից ավանդի մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակվում է մնացորդային գումարի վրա, 5. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են ժամկետային ավանդի պայմանագրի երկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում են ավանդի պայմանագրով սահմանված տոկոսները, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ վերը նշված պարբերության համաձայն, 6. Ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմից չպահանջելու դեպքում պայմանագիրը ավանդատուի ընտրությամբ համարվում է երկարաձգված. 1. նույն ժամկետով (այդ թվում՝ շարունակաբար յուրաքանչյուր երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ առավելագույնը երեք անգամ) երկարաձգման պահին բանկում գործող պայմաններով, կամ 2. ցպահանջ ավանդների համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետային ավանդի պայմանագրով, 7. Ավանդի տոկոսագումարները ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետներում ավանդատուի կողմից չստանալու դեպքում դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում, 8. Ավանդը 274 օր և ավելի ժամկետով ներդնելու կամ երկարաձգելու դեպքերում` Ավանդը կարող է համալրվել միայն Ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին Ավանդի գումարը չգերազանցող գումարի չափով: Համալրվող Ավանդի դիմաց հաշվարկվում են սկզբնական Ավանդի դիմաց նախատեսվող տոկոսներն ու պայմանները:
Ավանդը 274 օրից պակաս ժամկետով ներդնելու դեպքում` Ավանդին գումարներ չեն կարող ավելացվել: Այս պայմանով Ավանդը երկարաձգելու դեպքում` այն կարող է համալրվել միայն երկարաձգման օրը և Ավանդի գումարը չգերազանցող գումարի չափով: Ավանդը համալրելուց հետո Ավանդի մի մասի վաղաժամկետ վերադարձման պահանջի դեպքում` առաջնահերթ վերադարձվում են սկբնական Ավանդին համալրած վերջին գումարները, իսկ դրանց համար տոկոսները հաշվարկվում են ցպահանջ ավանդի համար սահմանված չափով՝ Ավանդը համալրելուն հաջորդող օրվանից մինչև վաղաժամկետ վերադարձնելու նախորդ օրը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
Անձը հաստատող փաստաթուղթ,
Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Հաշվիչ
Ավանդային Հաշվիչ
յուրաքանչյուր
֊րդ օրը
յուրաքանչյուրամսվա
֊ին
Ընդհանուր տեղեկատվություն
Թարմացվել է` 18/11/2019 16:57