Գործող տոկոսադրույք
 Կամավոր կուտակային ավանդը երկարաժամկետ, ապահով և շահավետ ներդրում կատարելու լավ հնարավորություն է, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ չորս անգամ կատարել ավանդային գումարի կապիտալացում, որն էլ ավելի է մեծացնում Ձեր գումարը:
Ավանդը ներդրվում է 5 տարի ժամկետով և ժամկետի ավարտին ավանդատուի կողմից ետ չպահանջվելու դեպքում համարվում է երկարաձգված նույն ժամկետով, (առավելագույնը 20 տարի ժամկետով) բանկում տվյալ պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով:
Ժամկետ
1820 օր
Վճարման եղանակ
Տոկոսագումարի եռամսյակային կապիտալացում
Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ՝ 8.50% 
ԱՄՆ դոլար՝ 3.50%
Տոկոսային եկամտաբերություն
ՀՀ դրամ՝ 8.74% 
ԱՄՆ դոլար՝ 3.54%
Վաղաժամկետ դադարեցման վերահաշվարկի տոկոսադրույք 
Արժույթ մինչև 366 օր 367 օր և ավելի
ՀՀ դրամ - 7.50%
ԱՄՆ դոլար - 2.50%


 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 • Ժամկետային ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման`  համաձայն <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքի:
 • <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit
• Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել www.aeb.am կայքում:
• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր ավանդի (բանկային/քարտային հաշվի) վերաբերյալ սահմանված ձևի քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:
• Բանկի կողմից հաճախորդներին տրամադրվող քաղվածքները նվազագույնը պետք է ներառեն «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով)  սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:
Պահանջներ
  1. Կամավոր Կուտակային ավանդը (այսուհետ՝ Ավանդ) կարող է ներդնել յուրաքանչյուր չափահաս անձ,
  2. Ավանդի պարբերական համալրման գումարը հավասար է ավանդային հաշվին առաջին անգամ մուտքագրվող գումարին, որի նվազագույն մեծությունը 20,000 ՀՀ դրամ կամ 50 ԱՄՆ դոլար է, իսկ առավելագույն մեծության սահմանափակում չկա,
  3. Ավանդը ներդնելու հաջորդ ամսվանից սկսած մինչև Ավանդը վերադարձնելու նախորդ ամիսը Ավանդին կարող է կատարվել համալրում ամսական մեկ անգամ և յուրաքանչյուր համալրումը չի կարող գերազանցել սկզբնական ներդրված գումարի չափը
  4. Հաշվեգրված տոկոսագումարները կապիտալացվում են եռամսյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա հունվարի, ապրիլի, հուլիսի և հոկտեմբերի 10-ին, և տոկոսագումարները վճարվում են ժամկետի վերջում:
    1. Արտարժույթով արտահայտված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով, տոկոսների վճարման օրվան նախորդող օրը ՀՀ արժութային շուկայում ձևավորված արտարժույթի միջին փոխարժեքով,
  5. Ավանդը կամ դրա մի մասը մինչև վաղաժամկետ պահանջելու սահմանված տոկոսագումարի փոխարեն, ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար պայմանագրով սահմանված վաղաժամկետ վերադարձվող Ավանդի վերահաշվարկվող տոկոսադրույքի չափով,
  6. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են ժամկետային ավանդի պայմանագրի երկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում են ավանդի պայմանագրով սահմանված տոկոսները, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ վերը նշված պարբերության համաձայն
  7. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների դիմաց վճարվող տոկոսների չափը,
  8. Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրում է հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով,
  9. Ավանդային հաշվի սպասարկման և վարման համար Բանկի կողմից կարող է գանձվել սակագին՝ հաշվին գումարի մնացորդի վրա տոկոսի կամ հաստատուն գումարի տեսքով, որոնց չափը և հաշվարկման մեթոդը Բանկն իրավունք ունի փոփոխել,
  10. Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և (կամ) լրացուցիչ կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով,
  11. Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով,
  12. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան,
  13. Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին` օրենքով սահմանված կարգով:

Ավանդի վճարվող տոկոսները ենթակա են հարկման «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝

Անձը հաստատող փաստաթուղթ,
Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Հաշվիչ
Ավանդային Հաշվիչ
Թարմացվել է` 07/05/2020 17:28